Վերապատրաստող մասնագետներ․
Լիանա Հակոբյան,
(էլ. հասցե՝ l. hakobyan@mskh.am հեռ՝ 093313616)
Գևորգ Հակոբյան
(Էլ. հասցե՝ gevorg@mskh.am։)
Առաջին շաբաթ
Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
«Մաթեմատիկա» առարկայի կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1.
- Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
Մաթեմատիկա կրթական ծրագրին վերաբերող դրույթները
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.
9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.
10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.
11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտությունն
- Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, դիտարկումներ, առաջարկներ կատարել։
Կարդացի, առաջարկներ չունեմ։
- Ծանոթանալ հեղինակային կրաթական ծրագրերին, դիտարկումներ, առաջարկներ անել։
Հեղինակային կրթական ծրագրերի և հեղինակային մանկավարժության առավելությունը դասավանդողին տրված որոշակի ազատությունն է կամ ակադեմիական ազատության իրավունքի ամրագրումը։ Ցանկալի է, որ շատ լինեն դասավանդողին օգնող նյութերն ու գրականությունները։
Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:
Բովանդակային մասը.
Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ՝
- Խմբային աշխատանքներ
- Համագործակցային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
Գործնական աշխատանք 2.
- Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։
Խմբային աշխատանքի մեթոդը բավականին հաջողված է խաղային մեթոդների հետ զուգակցելիս։ Դա սովորողներին ոգևորում է և ուսումնական պրոցեսի նկատմամբ սեր է ավելացնում։ Խմբային մեթոդով աշխատանքը զարգացնում է նաև համագործակցային, գործնական հմտություններ, որոնք ուսումնական նյութի յուրացումը դարձնում են ավելի հեշտ, ըմբռնելի։ Թերություններից են դժվար վերահսկողությունն և աղմուկի առաջացման ռիսկը։ Խմբային մեթոդով ենք իրականացրել մաթեմատիկական խաղերի ստեղծումն ու դասարանում խմբային խաղերի միջոցով դրանց լուծումները։ Ներկայացնում եմ մի նախագծի օրինակ։
Լրացուցիչ։ Կարդալ նշված հոդվածները․
Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան
Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյան
Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա
Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:
Բովանդակային մասը.
- Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
- Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):
Գործնական աշխատանք 3.
- Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
- Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
- Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը— ԼիանաՀակոբյան
Հոդվածը պատմում է կրթահամալիրում ակտիվ ամսագրերից մեկի մասին, որը դարձել է մաթեմատիկայի ուսուցման գործընթացում կիրառվող ակտիվ գործիք։ Հետաքրքիր ներկայացված են շարժառիթներն ու նպատակները, այն խնդիրները, որոնք լուծում է ամսագիրը, այնպես, որ նաև ամսագրին անծանոթ մարդիկ, կարդալով հոդվածը, պատկերացում կարող են կազմել ամսագրի կառուցվածքի մասին։ Ամսագիրը դարձել է նյութերի շտեմարան, որում և՛ սովորողները, և՛ դասավանդողները կարող են գտնել ինքնակրթության և ինքնազարգացման օգտակար աշխատանքներ։
«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան
«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան
Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան
Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան
Երկրորդ շաբաթ
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ
Բովանդակային մասը.
- Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
- Մաթեմատիկա+ բնագիտական առարկաներ
- Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն
- Մաթեմատիկա + ՏՀՏ
- Ուսումնական ճամբարներ:
Գործնական աշխատանք 4.
Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Ինտեգրված գործունեությամբ նախագիծ ֆինանսական գրագիտությունը մաթեմատիկական կրթությամբ
Կարդալ,ծանոթանալ։
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
- Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
- Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառումը դասապրոցեսին։
Գործնական աշխատանք 5.
- Ծանոթանալ Geogebra ծրագրով պատրաստված ուսումնական նյութերին —Դինամիկ երկրաչափություն /Հերմինե Անտոնյան և ընկերներ/։
- Ծանոթանալ Geogebra ծրագրին, ներկայացնել մեկ դասի օրինակ Geogebra ծրագրով։
- Կարդալ բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում: Աշխատանքը կատարել օգտվելով նշված հղումներից
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։
Բլոգային ուսուցումը, որպես մեդիակրթության հիմնական գործիք, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կիրառվում է մի շարք գործիքների փոխարեն։ Պարզ ասած այն փոխարինում է դասագրքերին, տետրերին, գրիչներին, գրատախտակին՝ որպես ովորողի և դասավանդողի անհատական տիրույթ։ Իրականացվում է ըստ սահմանված կարգերի։ Առավելությունն այն է, որ սովորողները կենտրոնանում են իրենց անհատական աշխատանքի վրա, կրճատվում է կախվածությունը միջավայրից և արտաքին գործոններից։ Թերությունն այն է, որ անհատական աշխատանքը պաշտպանված չէ, հնարավորություն կա արտատպումների և պատճենումների։ Մաթեմատիկական կրթության դեպքում դժվարանում են խնդիրների լուծումները՝ բլոգային տիրույթում անհրաժեշտ գործիքների և սիմվոլների բացակայության պատճառով։
Լրացուցիչ։Կարդալ, ծանոթանալ։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան
Թեմա՝ 6 Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:
Գործնական աշխատանք 6.
- Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.
«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»
Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:
Հեղինակը գրել է մանկավարժական իր փորձի մասին, իր պատկերացումները և հործունեության ընթացքում կուտակած փորձառությունը։ Ներկայացրել է հետաքրքիր աշխատանքներ, նախագծեր, սովորողների գրանցած արդյունքները։ Մանկավարժական աշխատողի, դասարան մտնող և դասապրոցեսին մասնակցող մարդու կարծիքն ու պատկերացումները հետաքրքիր են և ավելի իրական պատկերացում են տալիս կրթական գործընթացի մասին, քան բազմահատոր գրքերը, որոնք գրվում են դպրոցից ու դասապրոցեսից դուրս՝ որևէ կաբինետում նստած ։
Երրորդ շաբաթ
Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան
Գործնական աշխատանք 7.
- Ուսումնական նյութերի ստեղծում անհատական և մեկ խմբային աշխատանքների համար։
- Այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից։
Փորձարկել ենք դաս 6-րդ դասարանում հետևյալ ուսումնական նյութով։
- Ծանոթանալ ստորև նյութերին, գրախոսել․ նշել դրական և
բացասական կողմեր՝
«Մաթեմատիկա» ամսագիր-այլընտրանքային մաթեմատիկա
Դեռահասության տարիքային խմբում գտնվող սովորողների հետ աշխատանքը հոգեբանությունն ու մարդաբանական գիտությունները համարում են բարդ գործընթաց։ 6-րդ դասարանի սովորողները, որոնք կրթահամալիրում նաև դպրոցի փոփոխության խնդրի առաջ են կանգնում, այդ թվում՝ միջավայրի, ծրագրերի, նոր դասավանդողների, ուսումնական նյութերի ծավալային փոփոխության, ավելի տոկունություն են պահանջում դասավանդողից նոր բարդություններ չառաջացնել իրենց համար։ Հոդվածի հեղինակն իր հոդվածում նշել է կարևոր գործիքներ, մեթոդներ և հնարաներ, որոնք ինքը կիրառել է սահուն անցումն ապահովելու համար։
Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը-3ժամ:
Բովանդակային մասը.
- ինքնագնահատում
- սովորողի անհատական պլան
- ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
- ֆլեշմոբներ
Գործնական աշխատանք 8.
- Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:
- Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:
- Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։
Ծրագրում ներառված է տարատարիք սովորողների՝ տարբեր առարկաների շրջանակներում իրականացվող գնահատումը։
Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։
- Մաթեմատիկա առարկայից Ֆլեշմոբի կազմակերպման կարգ
- Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
- Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք-Լիանա Հակոբյան
- Ֆլեշմոբը դասապրոցեսում-Գևորգ Հակոբյան
Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում
Հատկացվող ժամաքանակը-5ժամ:
Բովանդակային մասը․
- «Սովորող-սովորեցնող» նախագիծ
- անհատականացված ուսուցում, անհատական պլան
- ինքնակրթության նախագծեր
- սովորողի ընտրությամբ գործունեություն։
Գործնական աշխատանք 9.
Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, դրանցից մեկը գրախոսել
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»
- «10-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման կարգ»
- «Կամավորական գործունեությունը` «Սովորող-սովորեցնող» նախագծի զարգացում»-Նունե Մովսիսյան
- «Կրթական ինքնավարություն» նախագիծ-Աշոտ Տիգրանյան
- «Ինքնակրթություն» նախագիծը՝ որպես դասավանդողի ինքնակատարելագործման ուղի-Աշոտ Տիգրանյան
Ծանոթանալ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հեղիանկային ծրագրերին - Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն-4-5, 6-8-րդ դասարաններ
Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։
Ամփոփում
Վերապատրաստումը օգտակար էր, հետաքրքիր, ներառում էր նորություններ, իրազեկում փաստաթղթային և իրավական վերջին փոփոխությունների մասին։ Դասավանդողների հետ փորձերի փոխանակումներ եղան բացի դասընթացները, որոնք քննարկվեցին և փորձառության օրինակներով հարստանալու հնարավորություն տվեցին։ Սա նաև հնարավորություն էր վերանայելու մեր ինքնազարգացման ընթացքը, հասկանալու, որ դպրոցում սովորողների հետ աշխատանքը չի կարող սահմանափակված լինել նեղ առարկայական գիտելիքներով, վերանայելու մինչ այս մեր աշխատանքն ու դրանցում առկա բացթողումները, սխալները, թերություններն ու առավելությունները, ուժեղ ու թույլ կողմերը՝ միտում ունենալով դրական արդյունք ապահովելու։ Որոշ դեպքերում քիչ ժամանակը չէր բավականացնում ավելի խորությամբ ուսումնասիրել թեմաներն ու նյութերը։ Ցանկալի է, որ ուսուցչի զարգացմանն ուղղված դասընթացներն ու վերապատրաստումները սահմանափակված չլինեն ատեստավորումների ընթացքում, դրանք լինեն պարբերաբար, բազմաթիվ ասպեկտներով ու նպատակներով կազմակերպվող, շարունակական և նորություններով լի։ Շնորհակալություն։