Համընդհանուր ներառում /10 ժամ, 1 կրեդիտ/, վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ:

Նկատառում

  • Ըստ կարգի՝ կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։ Սա, իհարկե, շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում սովորողին՝ ներառվել և կարողանալ իրացնել ֆիզիկական կարիքներն՝ առանց մեծ խոչընդոտների, սակայն, միևնույն է, իր բոլոր առավելություններով հանդերձ, միջավայրը հագեցած չէ այնպիսի պայմաններով, որոնք թույլ կտան լիովին իրականացնել ներառական կրթություն՝ առանց դժվարությունների։
  • Կրթահամալիրի դպրոցում հեղինակային կրթական ծրագրի կրթությունը առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի համար լայն դաշտ են՝ դրսևորելու այն հնարավորությունները, որոնց նա ընդունակ է։ Տարբեր գործունեությունները թույլ են տալիս չսահմանափակվել միագիծ ուսուցման մեջև զարգացնել տարատեսակ հմտություններ։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

Հոդվածը Հայաստանում բնակության հաստատած սովորողների խնդիրներից մեկին է վերաբերում՝ արևելահայերենը, որպես ուսումնական լեզու ունենալու, երբ դրան չեն տիրապետում։ Հոդվածի հեղինակը մասնագետ է, որը դասարանում հանդիպել է խնդիրների այս հարցի շուրջ, այսինքն նա հստակ պատկերացնում է հարցի էությունը՝ առանց չափազանցությունների և ըմբռնելով մանկավարժական աշխատողին տրվող անիրական պահանջները։

Հոդվածում կարևոր շեշտադրումներ կան։ Դրանցից մեկն այն է, որ դասավանդողը միայնակ է այս հարցում։ Եվ հարց է բարձրացվում․ որտե՞ղ է պետության դերը, ինչո՞ւ է կարիքին ուղղված պայմանների ստեղծումը՝ այդ թվում նաև իրավական կարգավորումները ստորադասվում, երբ միևնույն ժամանակ ահռելի ռեսուրսներ են տրամադրվում տարատեսակ մեծամասշտաբ քննությունների և ստուգումների իրականացման համար։ Մյուս կողմից հարց է առաջանում, թե ի՞նչն է այդքան խստորեն ստուգվում, երբ տրման պայմանները ապահովված չեն եղել։

Հաջորդ հարցը արևմտահայերենի տիրապետող սովորողներին է վերաբերում։ Սա ավելի շատ հնարավորությունը խնդիր դարձնելու նման է, երբ ունենք սովորողներ, որոնք տիրապետում են հայերենի ուղղություններից մեկին, բայց չունեն սովորելու հնարավորություն։ Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ է դրված հայերենի ուսուցման հիմքում, երբ լեզվի ուղղություններից մեկը ևս զարգացնելու և սովորեցնելու փոխարեն, դրան տիրապետողները արհեստական խնդիրների են հանդիպում։

Որպես մաթեմատիկայի դասավանդող ավելացնեմ, որ որ մաթեմատիկական կրթությունը ևս տուժում է, քանի որ սովորողը, որը չի տիրապետում լեզվին, չի կարող հասկանալ, առավել ևս տիրապետել և մտածել այդ լեզվով տրված նյութի ուղղությամաբ։

Թեմա 2. Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց ձեռնարկ)

Իմ պրակտիկայի ընթացքում ես ունեցել եմ և՛ մտավոր, և՛ հենաշարժողական խնդիրներ ունեցող սովորողներ, եթե ներառականույթյան մեջ հայացքն ավելի խորը խնդիրներին ուղղենք։ Մտավոր խնդրի դեպքում ունեմ առանձին ուսումնական փաթեթներ, որոնք առաջարկվում են սովորողին՝ ուսումնառության համար և մասնագետների ու ծնողի հետ քննարկելով՝ փորձում ենք ապահովել գործընթացը։ Հենաշաևժողական խնդրի դեպքում նպատակահարմար չէր համակարգչով աշխատելը, քանի որ դրա կրելը սովորողի համար ավելորդ դժվարություն էր։ Այս սովորողների հետ աշխատել եմ բանավոր, որոշ դեպքերում նաև փոքրիկ թերթերի վրա տպագրված փաթեթներով, մատիտներով։

Աշխատանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Բոլոր կետերն էլ կարևոր են, բայց ես կառանձնացնեի հետևյալ 5-ը․

3. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: — Առանց կարիքի գնահատման հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես է պետք ապահովել սովորողի կրթությունը։

4. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` աջակցության խումբ)։- Հատուկ մասնագետների ներկայությունն ու առկայությունը շատ կարևոր են։ Երբեմն դասապրոցեսի կայացման համար անհրաժեշտ է նրանց ներկայությունը դպրոցում, իսկ ընդհանուր դեպքում նրանց հետ խորհրդակցություններն անհրաժեշտ են։

17. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:- Անհնար է ունենալ ցանկալի արդյունքներ առանց համապատասխան պայմանների ապահովման, ուստի եթե կրթական հաստատությունը դրանք ապահովել չի կարողանում, գոնե կենտրոնում երեխան կարող է լրացնել այդ բացը։

23. Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետ` Հանրապետական կենտրոն):

27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝

1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,

2) ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ,

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

  • Մասնակցել եմ քննարկմանը:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

  • Աջակցող դասավանդում- մոդելը կիրառելի է ըստ դասապրոցեսում հատուկ կարիքով սովորողների քանակից։
  • Զուգահեռ դասավանդում- մոդելն ի սկզբանե խնդիր է ստեղծում, քանի որ տարանջատում է և բաժանում սովորղներին տարբեր խմբերի։
  • Թիմային դասավանդում- այս մոդելն ավելի նպատակահարմար կլիներ կիրառելը, քան նախորդ երկուսը։ Դա կարող է օգտակար լինել։
  • Այլընտրանքային դասավանդում-կրկին կախված է սովորողի խնդիրներից։ Եթե սովորողը չի խանգարում իրականացնել դասընկերների կրթությունը և չի խախտվում նրանց իրավունքները, իմաստ չունի, նույնիսկ նպատակահարմար չէ այս մոդելը կիրառելը։
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով — ավելի միտված է սովորողների ներառականությանը, քան վերոնշյալ այլ մոդելներ։

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Հոդվածը վերաբերում է ուսումնական գործընթացում տեխնոլոգիական նոր գործիքակազմի ներգրավմանը։ Ժամանակակից կյանքն անհնար է պատկերացնել առանց դրանց և բոլորը իրավունք ունեն օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Այժմ տարբեր հավելվածներ գոյություն ունեն, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար՝ այդ թվում հատուկ իկարիքների ուղղված՝ տեսողության, լսողության, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ուսումնական պրոցեսներում մենք հաճախ տեսնում ենք, թե որքան են դրանք օգնում սովորողիննոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Այդ հավելվածների թվում են նաև ուսումնական խաղերը,որոնք շատ են օգնում դասավանդողին։ Սովորողները սիրով են օգտվում դրանցից։ Որքան զարգանան տեխնոլոգիաները, այնքան ավելի պետք է կենտրոնանալ դրանց յուրացմանը վրա, քանի որ դրանք ահռելի գործեր են անում՝ օգնելով մեզ տարբեր հարցերում։

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

  • Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Անհատական ուսուցման պլամ (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Աշխատանք

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա, հեռակա, հեռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում իրականացվող համընդհանուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

  • ԱՈՒՊ-ը կարևոր գործիք է սովորողի առանձնահատկությունները, կարողություններն ու հմտությունները հասկանալու, անընդհատ ներքին գնահատման ենթարկելու և զարգացման հեռանկարը պատկերացնելու համար։
  • Այն հնարավորություն է տալիս բովանդակության, մեթոդների և միջոցների ամբողջություն ձևավորել և առաջնորդվել դրանով։
  • Օգնում է հասկանալ՝ որն է մեր նպատակն ու վերջնարդյունքի հասնելու ճանապարհը։
  • Հնարավորություն է ընձեռում սովորող-ուսուցի-ծնող կապի իրականացման։
  • Թերություններ շատ ունի, որոնցից մեկը անպարզությունն է։ Խճճված, լայնածավալ հարցերն ու լրացումները ոչ մի օգտակարություն չունեն, անիմաստ ժամանակ և ջանքեր են խլում։

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Աշխատանք

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան

Հոդվածում մանրամասն ներկայացված են հատուկ կարիքով սովորողի առանձնահատկությունները հոգեբանորեն և ֆիզիոլոգիապես։ Հետաքրքիր անդրադարձ կար դրանցից յուրաքանչյուրին, որը նաև շատ օգտակար է իմանալը։ Դրանց ծանոթ լինելու դեպքում, որպես դասավանդող, մեր կողմից կիրառվող մեթոդներն ու հնարները ավելի կկոնկրետանան և կլինեն արդյունավետ։ Խոսվում է նախագծային ուսուման կարևորության և արդյունավետության մասին, եթե դրանք իրականացվում են այս առանձնահատկությունները հաշվի առնելով։ Իսկապես՝ հեղինակային մանկավարժությունը բավականաչափ ճկուն մոդել է և, ցանկության դեպքում, թույլ է տալիս կազմակերպել անհատական կարիքներին ուղղված կրթություն։

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Աշխատանք

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Մասնակցել եմ հետաքրքիր քննարկումներին։

Դասընթացը օգտակար էր և կիրառելի։ Պարզապես քիչ էր դրա յուրացմանը տրված ժամանակը։