Վերապատրաստող մասնագետներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/

Պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

Կարծիք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում գործում են սովորողների, մանկավարժական աշխատողների և ծնողների իրավունքներն ու պարտականությունները՝ Հանրակրթության մասին «ՀՀ օրենքում» սահմանված կարգով։ Դրանք կրում են որոշակի փոփոխություններ՝ կախված կրթահամալիրի/դպրոցի այլընտրանքային առանձնահատկություններից, դպրոցի կանոնադրությունից , ներքին կարգապահական կանոններից և ուսումնական պլանով գործող կարգերից։ Հավելյալ իրավունքներ և պարտականություններ ունենալու առանցքում ընկած է կազմակերպության իրականացրած մեդիակրթությունն ու հեղինակային մանկավարժությունը։ Վերջինս մանկավարժական աշխատողին և դպրոցի ղեկավարությանը ընձեռում է ակադեմիական ազատությաունից բխող իրավունքներ՝ ավելացնելով աշխատանքի ծավալն ու մի շարք պարտականություններ՝ երբեմն գերազանցելով աշխատաժամանակի տևողությունը։ Սովորողներն ու ծնողներն իրենց հերթին օգտվում են նոր իրավունքներից՝ ընտրությամբ գործունեություններ, ներառվածության լայն միջավայր, կազմակերպությունում տարբեր որոշումների կայացմանը մասնակցելու և ներգրավվելու հնարավորություններ և այլն։

Մասնավորապես Միջին դպրոցի կանոնադրությամբ հաստատված է՝

  1. ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸՍՈՎՈՐՈՂԸ
  2. Դպրոցում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  3. Դպրոցում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  4. Դպրոցի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  5. Դպրոցի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  6. Դպրոցը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, ծնողին` նրա և դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

Պարապմունք 2
Թեմա 2․
 Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

Ուսուցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը

  • Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  • 6. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
  • 7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  • 8. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։
  • 9. Ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
  • 10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  • 11. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը ներառում է ուսուցչի կենսագրական տվյալները, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաև ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատականը:
  • 12. Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  • 13. Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։
  • 14. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
  • 15. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։
  • 16. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
  • 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
  • 2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

Կարծիք Տարակարգի շնորհման նոր մեխանիզմի

 Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, միաժամանակ «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում, քանի որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է, հետևաբար տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա:

  Առաջարկվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող  անհրաժեշտ մի շարք չափանիշներ, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

Այն, որ նախորդ կարգի համեմատ բավականին փոփոխություններ են եղել և որոշակիորեն պարզվել է ընթացքը, դեռ չի նշանակում, որ կարգն արդարացնում է իրեն։ Որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է այդ կարգն իրականում, բավական է նկատել ուսուցիչների քանակը, որոնք ցանկանում են տարակարգ ստանալ այսպիսի ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք՝ նրանք սակավաթիվ են, հետևաբար կարգն իրեն չի արդարացնում։ Բարձր կարգերի դեպքում կամավոր ատեստավորման պարտադիրություն կա։ Ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ ավելորդ ու չհիմնավորված քննություններով որքա՞ն են դեռ հոգնեցնելու ոլորտով զբաղվող փոքրաթիվ մարդկանց։ Ուսուցիչների քանակի կտրուկ նվազումն արդեն իսկ ցավալի ազդակ է այն մասին, որ մարդիկ չունեն աշխատելու մոտիվացիա, իսկ նախարարությունը մոտիվացիա և զարգացման պայմաններ ստեղծելու փոխարեն ուսուցիչներին բեռնում է «նավթալինոտ» ու անպետք քննություններով, հիմար պարտականություններով։ Այսօրվա աշխարհում մարդու ամենաթանկ ռեսուրսն իր ժամանակն է։ Քանի դեռ աշխատավարձին մի քանի դրամ ավելացնելու համար շարունակվում են ուսուցչի արժանապատվության ոտնահարումները, ինչպիսին դարձավ կամավոր ատեստացիա կոչվող երևույթը, մարդիկ կփախչեն ոլորտից՝ գերադասելով ավելի բարձր վարձատրվող, թեթև և ժամանակի թանկ գնահատումով աչքի ընկնող մասնագիտություններ։

պարապմունք 3
Թեմա 3․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում

Պետական չափորոշիչներն իհարկե ընկած են կրթահամալիրում մանկավարժական և ուսումնական գործունեությունների հիմքում, սակայն, ի տարբերություն պետական այլ դպրոցների, այստեղ դրանց գոյությունը չի գերագնահատվում։ Կրթահամալիրում արևորվում է մանկավարժական աշխատողի նախաձեռնողականությունը` հեղինակային մանկավարժության և ակադեմիական ազատության հնարավորություններից օգտվելու հարցում։

Որպես Միջին/հիմնական դպրոցի մաթեմատիկայի դասավանդող իմ գործունեության հիմքում ներառված է հանրակրթության պետական չափորոշիչն ընդհանուր դրույթներով, և այն կետերը, որոնք վերաբերում են հիմնական դպրոցի ծրագրերին։ Մասնավորապես`

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

2. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:

3. Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:

4. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:

5. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 10. Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.

10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.

12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.

13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.

14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.

15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.

18) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.

20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

21) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.

24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.

26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.

30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը

32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.

44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

46) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.

47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.

48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.

49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.

50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

Այս ամենին գումարվում են նաև առարկայական չափորոշիչներով ներկայացված պահանջները` մաթեմատիկա առարկայի մասով։

Չափորոշիչների վերջին փոփոխություններում առկա են դրական տեղաշարժեր, բայց դա միայն տեսական մասով։ Գործնականում չափորոշչի դերը դպրոցում, կոնկրետ ուսումնական գործընթացում, մնում է անհասկանալի ու անհիմն։ Սովորողի կրթության հիմքում իր կրթություն ստանալու իրավունքն է։ Սա արդեն ցույց է տալիս, որ նման կերպով "չափի որոշումը" "պարապ" գործ է ժողովրդավարական պետության համար։ Կա՞ կրթության տեսլական և ռազմավարություն, պետությունն ունի՞ հստակ պատկերացում, թե ինչպիսի քաղաքացի և մարդ է ակնկալում "ստանալ" դպրոցից, ո՞րն է կրթության ոլորտում շատ, ավելի ճիշտ` քիչ ներդրումների պատճառն ու նպատակը։ Սա չափորոշչում չի երևում, ուստի դա դառնում է ցուցումների շարք շարունակական «պետք է»ներով, որոնց մշակման, փոփոխման, ավելացման, խստացան, մեղմացման և այլ նպատակներով պետությունը ծախսում է գումարներ, անհասկանալի թողնելով, թե ինչ չափանիշներով են ընտրվում այդ «պետք է»ների քանակը որոշողները։ Արդյունքում կրթությունը շարունակում է մնալ անհրապույր, իջնող ցուցանիշներով, ժամանակակից կյանքին անհարիր և կեղծիքով լցված։

պարապմունք 4
Թեմա 4․
 Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները

  • ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
  • Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
    Առաջադրանք․
    Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
    ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն

Ծանոթանալով վերոնշյալ որոշմանը՝ նշեմ, որ ըստ կրթահամալիրում գործող կարգի, այստեղ ավելանում են նոր հաստիքներ, որոնք նույնպես գործում են օրենքով սահմանված դրույթների հիման վրա։ Առկա են նաև պաշտոնների անվանումների փոփոխություններ, որոնց արդյունքում գործառույթները չեն փոխվում, բայց գործունեության բովանդակության և ձևի հետ կապված փոփոխություններ առկա են լինում։ Կրթահամալիրում աշխատողի ընդունելության կարգը նույնպես փոքր ինչ տարբերվում է։

Պարապմունք 5

Կարծիք դասընթացի մասին

Դասընթացը օգտակար էր, հնարավորություն ունեցանք ծանոթանալ օրենսդրական նոր փոփոխություններին, ստանալ հարցերի պատասխաններ։ Կարծում եմ ` նման հարցերի և ուսումնասիրությունների համար տրված մի քանի օր ժամանակը քիչ է, կարող էր ավելի երկար ժամանակ տրվել ավելի խորը ուսումնասիրության համար։

Подписаться

Подпишитесь на еженедельную рассылку с последними записями в блоге и эксклюзивными материалами. Она будет приходить вам на почту по вторникам.