Վերապատրաստումը օգտակար էր, հետաքրքիր, ներառում էր նորություններ, իրազեկում փաստաթղթային և իրավական վերջին փոփոխությունների մասին։ Դասավանդողների հետ փորձերի փոխանակումներ եղան բացի դասընթացները, որոնք քննարկվեցին և փորձառության օրինակներով հարստանալու հնարավորություն տվեցին։ Սա նաև հնարավորություն էր վերանայելու մեր ինքնազարգացման ընթացքը, հասկանալու, որ դպրոցում սովորողների հետ աշխատանքը չի կարող սահմանափակված լինել նեղ առարկայական գիտելիքներով, վերանայելու մինչ այս մեր աշխատանքն ու դրանցում առկա բացթողումները, սխալները, թերություններն ու առավելությունները, ուժեղ ու թույլ կողմերը՝ միտում ունենալով դրական արդյունք ապահովելու։ Որոշ դեպքերում քիչ ժամանակը չէր բավականացնում ավելի խորությամբ ուսումնասիրել թեմաներն ու նյութերը։ Ցանկալի է, որ ուսուցչի զարգացմանն ուղղված դասընթացներն ու վերապատրաստումները սահմանափակված չլինեն ատեստավորումների ընթացքում, դրանք լինեն պարբերաբար, բազմաթիվ ասպեկտներով ու նպատակներով կազմակերպվող, շարունակական և նորություններով լի։ Շնորհակալություն։