Կրթահամալիրում 2019-ի ամառն սկսել է այս տարվա համար նոր, բայց ամենամյա, քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնով՝ ընդգրկուն բովանդակությամբ։ Փառատոնն ունի 5 նախագծային ուղղվածություն, որոնք իրենց բովանդակությամբ, շրջակա միջավայրի ու համայնքի կյանքի բարելավմանն ուղղված առանձին նախագծերով լրացնում են մեկը մյուսին:

Թվում է, որ «Գետը բնակավայրում» նախագիծը իր էությամբ բնապահպանական է, բայց այն, նախ և առաջ, մանկավարժական է, եթե դրա իրականացմանը մասնակցում են սովորողները: Իրականացվող նախագծի արդյունքում Երևանի միջով հոսող Հրազդան գետի ու նրանից սկիզբ առնող ջրանցքների ջրերը ու ափամերձ տարածքները մինչև Արաքսավան միանգամից չմաքրվեցին, բայց, միևնույն ժամանակ, հարյուրավոր տարատարիք սովորողներ գիտակցեցին ու գիտակցում են գետը, շրջակա միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Հզոր է

 

 

մանկավարժության ազդեցությունը, ու մենք ունենալու ենք մաքուր Հրազդան ու նրա մաքուր ջրերով ջրանցքներ: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

 

Թվում է, որ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծը իր էությամբ քաղաքաշինական է, և ընդամենը մի քանի օրում կամ մեկ ամսում կվերանան մեր թաղամասի անհրապույր ցանկապատերը, կբացվեն թաղամասի տարբեր վայրերը իրար կապող հետիոտնի ու հեծանվորդի համար հարմարավետ արահետներ, կկառուցվեն թեքահարթակներ, բազմաբնակարանային շենքերին կից որոշ «ճարպիկ» բնակիչների զավթած հողակտորների փշոտ մացառուտները կփոխարինվեն աչք շոյող կենսահաստատ խաղողի թառմաներով, բայց ավա՜ղ… Եվ, այնուամենայնիվ, այս ամենը կիրականանա, ինչպես իրականություն է դարձել մեր կրթական պարտեզը, որովհետև այս նախագիծը մանկավարժական է: Դանդաղ ու հաստատուն քայլերով կիրականանա, որովհետև այն արդեն տարատարիք սովորողների մտքի սեփականությունն է: Հզոր է մանկավարժության ուժը: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Մեր իրականության մեջ արդեն չորրորդ անգամ հարսանիքը չի ասոցացվում տասնյակ ավտոմեքենաների խլացնող ձայնային ազդանշանների, ռեստորանային ուտուշ-խմուշների ու կեսգիշերային անհարկի հրավառությունների հետ: «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծով սովորողները հայկական ծիսական հարսանիքի մասնակիցն են դառնում. սովորում ու ներկայացնում են հին հայկական հարսանեկան անուշ պարերգեր: Ծեսերն էլ՝ իրենց պարերգերով, Թումանյանի ստեղծագործություններով երաժշտական խաղերը դառնում են մի յուրօրինակ ժողովրդական օպերա: Հայրենասիրությունն էլ ինչպե՞ս է փոխանցվում:

Թվում է, որ «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի» քանդակների արարման հարթակը Մայր դպրոցի ծառաշատ բակում իր էությամբ մշակութային է, բայց այն, նախ և առաջ մանկավարժական ազդեցություն է ունենում, տարատարիք սովորողների, ուսուցիչների, համայնքի բնակիչների վրա: Քանդակագործությամբ սերմանվում ու ձևավորվում են անհատի համար այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ երևակայությունը, նպատակին հասնելու անկոտրում համառությունը, առարկայի ծավալային եռաչափ պատկերացման կարողությունը, իրերի խորհրդանշականությանը մարմնավորում տալու կարողությունը, գեղեցիկի զգացողությանը մարմնավորում տալու կարողությունը: Լավ քանդակագործն իր աշխատանքում սիրով ներդաշնակություն ու հավասարակշռություն է փնտրում նյութի կշռի, ձևի ու դիմադրողականության մեջ: Նա երջանիկ է, երբ գտնում է այդ ներդաշնակությունը: Եվ այս ամենով հանդերձ, լավ քանդակագործը չի կարող լինել ֆիզիկապես թույլ և վատառողջ: Արդյո՞ք մանկավարժությամբ չենք ձգտում սերմանել այս բոլոր որակները մեր սովորողների մեջ:

Քանդակագործը

Երևակայության բարձր թռիչքի օրինակ է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպիի մեծածավալ մոնումենտալ ռելիեֆային ստեղծագործությունը՝ մեծ ու փայլող աչքերով Հիսուսի խորաթափանց դեմքը:

Ստավրոպոլցի քանդակագործ Իվան Կիսլիչենկոյի «Արևը ամպերի մեջ» ստեղծագործությունը նույնպես խթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s