Ֆիզիկոս, ով զբաղվում է մաթեմատիկայով, ունի յուրահատուկ մոտեցումներ և գաղափարներ մանկավարժության ոլորտում և ասում է, որ երբեք ուշ չէ մանկավարժական գործունեություն ծավալել, այն տարիքից անկախ մասնագիտություն է։ Այսքան դրական լիցքեր, անդրադարձ մանկությանը, ժամանակի ռացիոնալ օգտագործում և հումորի առկայություն չէի պատկերացնում մեկ վայրում և միևնույն ժամանակահատվածում։ Դե, իհարկե, առաջարկներ և հանձնարարություններ ևս եղան։ Ընդհանուր առմամբ՝ տպավորիչ հանդիպում էր տեարի հետ։
Հ․գ․ Չմոռանամ ասել, որ առաջին իսկ օրվանից հետաքրքրում էր <<տեար>> դիմելաձևը, և, իհարկե, ես այդ մասին իմացա․ դա փոքր գաղտնիք է, որի մասին կպատմեմ առաջիկա նյութերից մեկում․․․