Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Երկու կարճ նախադասությունները իմ մտապատկերում առաջացրին մեծամտության մասին կարծիք։ Այսինքն՝ արտահայտում է աքաղաղի մեծամտությունը։ Նա կարծում է, որ լուսաբացը կախված է իր կանչից։ Փոքր ինչ նմանեցրի հայակակն մի ասացվածքի շան մասին, որը ասում է․ <<Շունը նստել էր դեզի հովին, կարծում էր՝ իր պոչի հավն է>>։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Ճնճղուկները քանակում ուժ են զգում և, տեսնելով սոխակի առանձնահատկություններն ու շնորհները, փորձում են այդ ուժը որպես շնորհ ներկայացնել և ստվերել սոխակին։ Առակը տաղանդավոր մարդու և նրան նկատմամբ նախանձով լցված ամբոխի մասին է։ Առակը հիշեցրեց Եղիշե Թադևոսյանի (1870-1936) 1909 թվականին ստեղծած <<Հանճարը և ամբոխը>> կտավի գաղափարը։ regnum_picture_14895561282639636_normal

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կոճղը առաջանում է, երբ կտրում են ծառ՝ ճյուղերն ու բնի հիմնական մասը։ Այսինքն՝ այն մնացորդ է․ վեր խոյացած ու հպարտ ծառի կոտրված արժանապատվության ապացույցը՝ գետնին կպած մնացորդը։ Թերևս այն կրկին վեր խոյանալու, արժանապատվությունը վերականգնելու հնարավորություն ունի։

 

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Աղվեսին բնորոշ խորամանկության նշույլներ կան, բայց ավելի շատ բնութագրում է վախերով, ծայրահեղ զգուշավորությամբ և նեգատիվ տրամադրված մարդու մտածողություն, որտեղ խորամանկությունը պարտադիր պայման է գոյատևելու համար․ չկա դրական ու զգացական ոչինչ։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Անարդարությունը՝ որպես ընդունված կարգ։ Սա ստրկացնող իշխանության վարչահրամայական գործելաոճն է, որտեղ իշխում է ամբարտավանությունն ու անարխիան, թալանը։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Լճացած, ճահճացած, ժամանակին անհամընթաց կյանքին ընտելացած մարդու, ինչո՞ւ ոչ․ նաև հասարակության, ժողովրդի բնութագիր է։ Կրում է նաև այն գաղափարը, որ տարիքը զարգացվածության և տոկունության հետ ոչ միշտ է  ուղիղ համեմատական։ Մեկ այլ տեսանկյունից ներկայացնում է նաև կարճաժամկետ կյանքի ընթացքում առանձնապես աշխարհը ճանաչել չհասցրած մեկին, ով մեծամտությամբ քննադատություն է ուղղում երկար տարիների փորձ ու կյանքի ուղի անցած մարդուն։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Իրենք իրենց կարծիքը միշտ ճիշտ համարող, գերադասող և կարծրատիպերով ապրող մարդու բնութագիր է։ <<Ինձանից վեր ճշմարտություն գոյություն չունի, այն, ինչ տարբերվում է ինձանից, սխալ է>>․․․ սրանք սկզբունքներ են, որոնք այսպիսի <<ճնճղուկները>> հաճախ կրում են ողջ կյանքի ընթացքում։ Նրանց հետ <<լեզու գտնելը>> դժվար գործընթաց է։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Առակը ցույց է տալիս, որ կյանքում երևակայությամբ առաջնորդվելով անհնար է ապրել և առաջխաղացում ունենալ։ Կյանքը պարտադրում է ունենալ իրականության զգացում։

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Եթե ընդունենք, որ էշը հաճախ հիմարություն է արտահայտում, ապա առակն ուզում է ասել, որ մարդիկ հաճախ չեն հասկանում հումորն ու թեթևությամբ դժվարությունը հաղթահարելու կարևորությունը, կամ դժվարությունը ողբերգություն են պատկերացնում հիմարները։ Մեկ ուրիշ տեսանկյունից՝ գուցե էշը բեռնված է խնդիրներով, իսկ կեռասենին անհոգ է և էշը չի կարողանում ընկալել, որ կյանքում կարող է անհոգություն լինել։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Աշունը տերևների համար դժվար ժամանակահատված է արտահայտում, երբ նրանք ծառի վրա մնալու խնդիր ունեն։ Դժվար ժամանակներում ճկունության անհրաժեշտությունն է արտահայտում՝ անխուսափելի խնդրին հպարտորեն և խելացի լուծում գտնելու կարողությունը։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Նորի առաջացման համար հաճախ անհրաժեշտ է հնի անհետացում, որը ժամանակի պահանջն է, ինչպես, օրինակ, կյանքն ու մահը։ Դա ողբերգություն չէ, կյանքի պահանջն է, ժամանակի անխախտ ընթացքը։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Տգիտության, նախանձի և բամբասկոտության դրսևորումն է։ Մարդը հանճար է, բայց քննարկվում է ոչ թե նրա հանճարի արգասիքը, այլ զանգվածային, մասսայական հարց։ Ինչ-որ տեղ սա նաև տեղին քննադատություն է, որովհետև, եթե պահը ծայրահեղ է և կա գոյության պահպանման խնդիր, ապա անհրժեշտ է խելացի գտնվել և պաշտպանել նախ գոյությունը, հակառակ սեպքում հանճարն էլ կմարի, գործունեությունն էլ։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Նվաճողական ծայրահեղ ձգտումները, էգոիզմն ու սեփական նպատակների համար ուրիշներին օգտագործելը առակի հերոսի բնույթն է։ Ցանկացած միջոցով հասնել ամբիցիաների բավարարման, սպառել ամեն ինչ, նույնիսկ սպառվածը, տրորել, կոտրել, քամել․․․ սա հաճախ հիվանդագին է դառնում։

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Սա արտահայտում է դիվանագիտական սուտը։ Ներոնը հայտնի է քրիստոնյաների նկատմամբ իր ծայրահեղ բացասական վերաբերմունքով։ Իրականում նրա իշխանության օրոք քրիստոնյաները մի շարք կտտանքների են ենթարկվել։ Առակի ագաղափարն այն, է, որ հաճախ դիվանագիտության ճիշտ կիրառումը կարող է կոծկել հանցագործություններ՝ դրանց տալով այլ անուններ։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s