Արատեսը  գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզումՀերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ [ https://hy.wikipedia.org/wiki/Արատես?fbclid=IwAR1cFPE9EFYX0SJ49-EEQ6T1Z6yFsZdQWnP7vfXYQUSfmQjwodDPBlOn1UI ]

Արարատես գյուղում է գտնվում Արատեսի վանական համլիրը կամ Արատեսի վանքը։ Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը տարբեր ժամանակներում կազմված է եղել երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում են կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի է որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում։ [ https://onewaytour.com/hy/sights-of-armenia/aratesi-vank/?fbclid=IwAR1-Y0wug1n46ILQswXDUb_msbAcyJgi22_JxxkhhPzMRPShDrwHIJXmTEc ]

67383718_217397069153496_8629787786813112320_n

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստ: [ Հասրաթյան Մուրադ (2002)։ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ էջ 138 ]

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուշադրության կենտրոնում գտնվող այս վանքում մի շարք նոր հետազոտություններ ևկառուցողական աշխատանքներ են կատարվել, օրինակ՝ ստեղծվել է դպրական կենտրոն [ https://aratesmskh.wordpress.com ]:

Նոր նախաձեռնությոններն ու ծրագրերը Արատեսի վանքում շարունակվում են, որոնց կարող ենք մեր մասնակցությունը ունենալ առաջիկայում։ Նորություններին կարող եք ծանոթանալ մեր խմբի կողմից Արատեսի այցելությունից հետո։

Շարունակելի․․․

Նյութը Հասմիկ Իսրայելյանի և Քաղցրիկ Սարգսյանի կողմից։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s