«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 5-րդ օրը սկսվեց Հյուսիսային դպրոցում։ Մի տեսակ զգացողություն կար, որը հուշում էր, որ կոլեկտիվ հանդիպումներն ու ամենօրյա քննարկումները դպրոցում ավարտին են մոտենում, դա խմբին ավելի մտերիմ էր դարձնում։

Օրը սկսեցինք կավի հետ հետաքրքիր աշխատանքներով, այսինքն՝ արվեստով, քանդակագործությամբ։ Այս անգամ ազատ էր ընտրության հնարավորությունը և յուրաքանչյուրս պատրաստում էինք՝ ինչ ցանականանք։ Տարբերվող էին աշխատանքները։ Իմ աշխատանքը անվանեցի  <<Երկրաչափական մարմինների պուրակ>>։ Այն իսկապես բաղկացած էր երկրաչափական պատկերներից, որոնք դրված էին պատվանդանների վրա։

Հեծանվավարությունը  շատերի մանկության անբաժան մասն է կազմել, բայց այն նաև շատ օգտակար սպորտաձև է, որը ունի իր կանոններն ու առանձնահատկությունները։ Կավագործությունից հետո մասնակցեցինք հեծանվավարության դասընթացին։ Մանկության հուշեր արթնացան բոլոր նրանց մտքում, ովքեր տարիներ առաջ էին հեծանիվ վարել։ Նրանք, ովքեր չգիտեին, սովորեցին, ովքեր մոռացել էին, վերհիշեցին, դե, իսկ ովքեր գիտեին ևս մեկ անգամ վայելեցին հեծանվավարության հաճույքը՝ կիրառելով կանոններն ու փորձելով հաղթահարել փոքրիկ վերելքներ ու վայրէջքներ։ Հաճելի էր դասը ընկեր Միքայելի բացատրություններով ու բացահայտումներով։

Մի՞թե հնարավոր է օրն անցկացնել առանց երգ ու պարի, ազգային հնչյունների․․․ Այսօր մենք ճամբարային վերջին դասն անցկացրինք ընկեր Մարինեի հետ, ժողովրդական օպերայի կատարումը քաղցր  ամփոփում դարձավ։

67921322_2383822178562346_5946430668543098880_n

Եվ վերջում՝ տեար Գևորգի հետ մանկավարժական զրույցով անդրադարձանք նախօրորք տրամադրված գրքի հատվածներին, քննարկեցինք մանկավարժական նմանատիպ իրավիճակներ հետաքրքիր դրվագներ, մեր վերաբերմունքն ու քայլերը նմանատիպ իրավիճակների հանդիպելու դեպքում։ Քչերը կպատկերացնեն, թե որքան ուրախ ու հետաքրքիր կարելի է վարել լուրջ զրույցները, որոնք օգտակար արդյունքի են հանգեցնում։ Դա արվեստ է, որին տիրապետում է տեարը։

Գրքի վերաբերյալ աշխատանքը՝ այստեղ․ Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից

67776849_413669652576703_7936026972235235328_n

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s