Saroyan_10

Առաջին հայացքից Սարոյանի այս ստեղծագործությունը ընտանիքի պատմություն է թվում, որտեղ երեխան բաժանված ծնողների՝ այդ տարբեր անհատականությունների միջև է և ստիպված է շարունակ ընտրություն կատարել։ Եվ թվում է նաև, թե ծնողներն իրենց երեխային կորցնելու կամ պահելու հավերժական պայքարի մեջ են։ Բայց, երբ դիտարկում ենք ավելի լայն ու գլոբալ հայացքով, ստեղծագործությունը հանճարի այն փոքրածավալ, պարզ ու պարզության մեջ հանճարեղ գործերից է, որտեղ նա խենթ ու տարբերվող մարդու կերպարն է ներկայացնում, որը  շարունակ ընկարկում է մասսայականությանն ու զանգվածային բարքերին։

Հետաքրքիր է․ սա ամենևին էլ կենցաղային, ամեն քայլափոխի հանդիպող հարց չէ, միևնույն ժամանակ, ներկայացնում է բաժանված ամուսիններին և նրանց միջև աջ ու ձախ նայող երեխային, որը դեռ ձևավորված չէ կայուն ընտրության համար և շարունակ ազդեցությունների է ենթարկվում՝ տարածված տեսարան Ամերիկայում։

Ո՞վ էր Գաստոնը, այդ մեծ զբոսաշրջիկը, որը հայտվել էր ափսեի մեջ, վազվզում էր և ամեն վայրկյան կարող էր ճզմվել, ինչը և եղավ․․․

Ես այսպիսին եմ տեսնում ստեղծագործությունը, որն էլ նրա յուրահատկությունն եմ համարում։

Մարդը, որը կարող էր դստերը սիրող ու հոգատար հայր լինել, ստիպված էր բաժանված ապրել նրանից, որովհետև <<տարօրինակ>> էր։ Այդպիդին է կյանքն ու հասարակությունը․ ընդունված բարքերով, կրկնվող ընկալումներով, մոդայիկի նկատմամբ ձգտումով, մասսայական ու զանգվածային ճաշակով, քայլերով, գործողություններով․․․ Նրանք, ովքեր տարբեր են մասսայականից մարգինալ են, չեն ընդունվում կամ դժվար են ընդունվում շրջապատի կողմից՝ քանի դեռ չեն կորցրել իրենց առանձնահատկությունները և նմանվել բոլորին։ Բայց չէ՞ որ աղջիկը բարի ու սիրով լի էր աշխարհի նկատմամբ, երբ լսում էր Գաստոնի մասին պատմությունը և երազում էր հոր հետ միասին ու հեքիաթային էր պատկերացնում կյանքը։ Հետաքրքիր էր նրա աշխարհընկալման փոփոխությունը մոր հետ զրույցից հետո, երբ որոշեց մասնակցել քանիցս կրկնվող ծննդյան արարողություններին, անել այն, ինչն ընդունված է և ինչը բոլորն են անում, այդ թվում՝  Գաստոնը մի քանի րոպե անց վերածվեց զզվելի միջատի, իսկ աշխարհը նույն հոգնեցուցիչը, հոր տունը՝ նույն տգեղը՝ բոլորի տներից տարբերվող։

Գաստոնը, որը նույն ինքը հայրն էր, ճզմվեց դեռ անկայուն, նոր ու ազդեցություններին չդիմակայող էության կողմից։ Մարդիկ, որոնք դեռ որոնումների մեջ են և չձևավորված որպես անհատականություն, սովորաբար ընտրում են մասսայականությունն ու այն, ինչը ընդունված է, գլամուրային է և ուժ է արտահայտում՝ կոտրելով նաև յուրահատկություններն իրենց մեջ, տեղավորվելով համընդհանուր շրջանակներում։ Իսկ տարբերվող անհատականությունները, որոնք խենթ են,  այլ կերպ են տեսնում կյանքը, սովորաբար <<ճզմվում են>>, քանզի հասարակությունն ընդհանուր առմամբ օտարում է նրանց, իսկ նրանք, գուցե, հաճույքով են օտարվում միօրինակությունից։

Իսկ մայրը պրագմատիկ, ուժեղ, գործունյա և ռեալ կնոջ կերպար էր՝ զուրկ ռոմանտիզմից, կառչած էլիտար համարվող սովորություններին, շրջապատից ու մասսայից ետ չընկնող։ Գլոբալ առումով՝ նա արտացոլում է կյանքի ու ժամանակի ընթացքը․ նրանք, ովքեր ռեալ են և համընթաց այդ վազքի մեջ, ունեն բիզնեսմտածողություն և ձգտումներ, ունեն նաև հաջողություններ, ֆինանսական կայունություն և դիրք, քանի որ այսպիսի մարդիկ նման են բոլորին և հետևում են ընդունված իդեալների։

Պատմվածքը՝ հետևյալ հղումում․«Գաստոն» Վիլյամ Սարոյան

Վերլուծությունը՝ Հասմիկ Իսրայելյանի,

Նախաձեռնության համար շնորհակալություն Մարիետ Սիմոնյանին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s