67771956_491988811612208_6813240345451560960_nԱրատեսի վանքի մասին պատմեցինք օրեր առաջ՝ հրապարակման  առաջին մասում (հղումը այստեղ՝ Արատեսի վանքն է․․․  )։ Այժմ այն մասին, թե ինչպիսին էր վանքն իրականում, երբ այցելեցինք նրան։

Այն ճոխ չէր գուցե այն իմաստով, որով շատերն են ընկալում՝ տարածված, մեծ, ծավալուն չէր․․․ ասեմ ավելին՝ այն կիսաքանդ էր և ընդհանուր տեսքը հազիվ էր նշմարվում։ Գուցե մասնագիտական աչքով լիովին պարզ էր նախկին տեսքը, բայց ես, օրինակ, կդժվարանայի պատկերացնել, եթե չդիտեի ցուցանակը նախապես։

Վանքը վերականգնելու ծրագիրը արդեն գոյություն ունի։ Թե երբ այն կտեսնենք կյանքի կոչված, դժվար է իմանալ։

Ներսում ջերմություն կար՝ արևկող էր, խաղաղ, այնպիսի ձգողություն, որը թույլ չէր տալիս դուրս գալ։ Կային նաև փոքրիկ արձանագրություններ, որոնք կարդալը դժվար էր հնությունից մաշվածության պատճառով։ Քանդակներով, հայկական ճարտարապետությանը հատուկ կամարներով ու սյուներով զարդարված է վանքը, իսկ դրսում կան խաչքարեր, որոնցից շատերը ամբողջական չեն ու վնասված են։ Վանքը իրենց գրկում պահող ժայռերն ու լեռները ամբողջացնում էին համայնապատկերը՝ ձուլելով վանքը՝ մարդկային այդ չքնաղ ստեղծագործությունը ատվածային ստեղծագործությանը՝  բնությանը։

Մենք աղոթեցինք, պատերն արձագանքում էին, ինձ թվաց մի պահ նույնիսկ, թե հագենում են դրանից, քանզի ծարավ էին ու կարոտած։ Ես սիրեցի Արատեսը նաև այս վանքով՝ կիսավեր ու դարերի փորձությունների մեջ թրծված, հնամենի, ջերմ, աղոթքի ձայնի կարոտ Արատեսի այս վանքով։

Ահա և Արատեսի վանքը՝ տեսանյութով, կարող եք զգալ նաև դուք․

Նյութը պատրաստեց Հասմիկ Իսրայելյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s