Ես թևերս բաց քեզ եմ որոնում,
Վազում եմ անհայտ ճանապարհներով,
Խենթացած սիրո անհագ հույզերում
Քո շունչն եմ զգում՝ անխախտ հավատով․․․
Քամին իր երգը ինձ պահ է տվել,
Ես խոստացել եմ այն հասցնել քեզ,
Արևից հողը նոր համ է առել
Պտուղի սերմով բեռնել թևերս։
Իրենց սերմասփյուռ ամեն թափքի հետ
Քո աներևույթ տեսքն են նկարում,
Քեզնով է բացվում ամեն արահետ․
Գտա նո՛ր բույրդ, հի՛ն ազատություն․․․
Հեղինակ՝ Հասմիկ Իսրայելյան