Exif_JPEG_420Բնության մոգական գեղեցկությունն այնքան հիացնող էր, որ թույլ չտվեց զգալ դժվարություն Սմբատաբերդի բարձունքի հաղթահարման ընթացքում։

Կուսական է ամեն բան՝ բնությունն իր բոլոր բնակիչներով, ձայները, հնչյունները, կյանքը, որը թևածում է ամեն ակնկարթի մեջ։ Մենք էլ էինք թևածում, ես ինքս, կարծես, սավառնելով էի բարձրացել՝ նախ քայլել եմ, հետո վազել ու հանկարծ կտրվել այն իրականությունից, որի հետ ինձ կապում էին ոտքերս, ոտքե՜րս, որոնք տանում էին ինձ․․․

Պատկերացնո՞ւմ եք ընթացքը՝ թևերը բաց նայում եք հսկա ժայռերին, հետո արագացնում եք քայլերը և ուսումնասիրում շուրջն ամեն բան, կես ժամ, մեկ, գուցե նույնիսկ երկու․․․ ի՞նչ կարևոր է, երբ չեք էլ ուզում, որ ժամերը ավարտվեն։ Բնապատկերը չեմ նկարագրում, թեև ցանկությունս մեծ է, գրելիս էլ պակաս ոգևորված չեմ, կցանկանայի, որ ինքներդ դիտեիք տեսանյութը, որը այդ թռիչքի և բնության ամբողջական, կենդանի առկայությունն է․․․

Հետո թևերի թափքը դանդաղեց և ես նայեցի ներքև․․․ Աստված իմ, ո՞ւր էր հասցրել ինձ բնությունը, որքա՜ն հեռվում էի արդեն և հորիզոնը դրախտային պատկեր էր։

Առջևում Սմբատաբերդն էր․ բե՞րդ․․․ Մի՞թե կարելի էր այն բերդ համարել, չգիտեմ, գուցե իմ պատկերացումներն էին տարբերվում բերդի մասին մինչ այդ և  դրանից հետո։ Խորհրդավոր մի մուտք էր, որից ներս ազատության կանչ կար։ Բերդ, որը ազատություն է շնորոհում։ Այ քեզ հետաքրքիր հակադրություն մտքի և հոգու կամ զգացողությունների միջև։ Բերդ ազատության․․․ Չեմ կարծում, թե հնարավոր է եղել երբևէ այն նվաճել, չի էլ լինի։ Հնարավոր է հաղթահարել բարձունքը, դժվարությունները՝ նրան հասնելու համար, հնարավոր է այն ավերել, բայց նվաճել՝ երբեք։ Ես հիշեցի Հեմինգուեյի խոսքերը, երբ ասում է՝ <<Մարդուն սպանել հնարավոր է, բայց հաղթել՝ անհնար․․․>>։

Ո՞ւմ է պաշտպանում նա այժմ, ո՞ւմ է ազատություն շնորհում իր գրկում․․․ անշուշտ՝ Հայաստանին, բնությանը, որի գրկում է հենց ինքը, ինչո՞ւ ոչ՝ նաև մեզ՝ հեռվից ու բարձունքից։

Այսպիսին է Սմբատաբերդը՝ հաղթահարվող ու չնվաճվող բարձունքը․․․

 

Սրանք դրվագներ են Արատեսյան որոնումներից՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի  մանկավարժական մուտքի ճամբարի մասնակիցների ճամփորդությունից։ Ճամփորդության մասնակիցներից էի նաև ես։

Տեսանյութն ու գրվածքը՝ Հասմիկ Իսրայելյանի

Հավելյալ լուսանկարների և վերջին հղման համար շնորհակալություն Մարիետ Սիմոնյանին։

Սմբատաբերդի մասին տեղեկությունները՝  հետևյալ հղմամբ Սմբատաբերդի մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s