Ճամբարի առաջին օրվա առաջին մասում կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի տնօրեն Քնարիկ Ներսիսյանի և աշխատանքային կազմի հետ ծանոթությունից հետո քննարկեցինք նախատեսված հարցերը՝
- ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր - ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներ, լուծումներ
- անհատական պլանով այլ աշխատանք
- աշխատողների անհատական պլանների հրապարակում՝ սեպտեմբերի 2-6-ի, ուսումնական առաջին շրջանի՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, նախագծերով, ճամփորդություններով, ճամբարներով…
Այնուհետև իրականացրինք միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք։
Հաջորդ հատվածում ունեցանք հանդիպում առարկայական ծրագրով՝ մաթեմատիկա, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն դասավանդողների և պատասխանատուբ Գևորգ Հակոբյանի հետ։
Հանդիպումները եզրափակեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով առաջիկա ու-տարվա ծրագրերը, նախատեսումները, պահանջներն ու նախաձեռնությունները։
Գիտելիքի օրվան ընդառաջ․․․