Ճամբարի երկրորդ օրվա առաջին մասում կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում իրականացրինք միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք։ Այս տարի դպրոցն ունենալու է նոր կաբինետներ՝ ավելի ընդարձակ, լուսավոր, սովորողների առողջ կրթությունն ապահովելուն նպատակահարմար։
Հաջորդ հատվածում ունեցանք հանդիպում Արատեսի զարգացման ծրագրով՝ Սմբատ Պետրոսյանի հետ, քննարկեցինք արդեն իրականացված ծրագրերը, նախատեսվողները և այն աշխատանքները, որոնց կարող ենք մասնակցել ինքներս։