3_28Տեսության ընդհանուր սկզբունքն է՝ սովորեցնել ամեն ինչ ամենին կամ քրիստոնեական պետության բոլոր
համայնքներում, քաղաքներում ու գյուղերում, ճիշտ ու մանրակրկտորեն մտածված միջոցներով, այնպիսի
դպրոցներ ստեղծել, որտեղ այս կամ այն սեռի բոլոր երիտասարդները, առանց որևէ բացառության, կարող
են ուսումնասիրել գիտություններ, բարելավել իրավագիտակցությունը, իրականացնել
բարեգործություններ և դրանով իսկ երիտասարդ տարիներին սովորել այն ամենը, ինչ անհրաժեշտ է
ամբողջ կյանքի համար։
Կարճ, հաճելի, մանրակրկիտ․ որտեղ այն ամենի հիմքերն, ինչ առաջարկվում է վերցված են
բնությունից, ճշմարտությունը հաստատվում է զուգահեռ օրինակներով, որոնք առկա են կիրառական
արվեստների ոլորտում, կարգը դասավորվում է ըստ տարիների, ամիսների, օրերի և ժամերի, վերջապես
ցուցադրվում է գործնականում այդ ամենի իրականացման հեշտ ու ճիշտ ճանապարհը։
Մեր դիդակտիկայի սկիզբը և ավարտը (ղեկավարվող սկիզբը) թող լինի նշմարվի հետևյալ ճանապարհով․
ուսումնասիրել և բացահայտել այն մեթոդը, որով ուսուցիչները պետք է ավելի քիչ սովորեցնեն, իսկ
աշակերտները ավելի շատ սովորեն, դպրոցներում լինի ավելի քիչ աղմուկ, քիչ ժամանակ տրվի ապարդյուն
աշխատանքներին, եւ ավելի շատ ժամանցին, ուրախությանը և հիմնարար հաջողությանը, վերջապես
քրիստոնեական պետությունում լինի ավելի քիչ խավար, շփոթություն, հակառակություն, եւ ավելի շատ
լույս, կարգուկանոն, խաղաղություն, հանգստություն:
Բարև ընթերցող․ մենք համարձակվում ենք մեծ դիդակտիկա խոստանալ, այսինքն ՝ բոլորին ամեն ինչ
սովորեցնելու համընդհանուր արվեստ ։ Եվ բացի այդ, ուսուցանել հաջողությամբ, այնպես, որ
անհաջողություններ չհետևեն, սովորեցնել արագ, որպեսզի ո՛չ սովորողները, ո՛չ սովորեցնողները
ծանրաբեռնվածություն կամ ձանձրույթ չզգան, որպեսզի ուսուցումն ավելի շատ տեղի ունենա մեծագույն
հաճույքով երկու կողմերի համար էլ, սովորեցնել մանրակրկիտ, ոչ մակերեսային եւ, հետեւաբար, ոչ թե
ձեւի համար, այլ սովորողներին ճշմարիտ գիտության, բարի բարքերի եւ խորը բարեպաշտության մղելու
համար:
Վերջապես, այս ամենը մենք պարզում ենք բնության իրական անփոփոխ բնույթի երևույթներից․ ճշգրիտ
ուղղորդման դեպքում կենդանի աղբյուրից անսպառ առու է հոսում, ապա, միավորելով դրանք մեկ մեծ
գետի մեջ, մենք ստեղծում ենք որոշակի համընդհանուր արվեստ ընդհանուր դպրոցներ կառուցելու
վերաբերյալ։
Սովորելու և սովորեցնելու այս արվեստը կատարելության ձգտման այն փուլում է հիմա, որին առաջ այն,
ըստ երևույթին, ձգտել է հասնել, բարձրանալ, և հիմնականում անհայտ է եղել նախորդ դարերում։
Այսպիսով՝ ուսումնական պարապմունքներն ու դպրոցները լի էին աշխատանքներով ու ճնշումներով,
տատանումներով ու ինքնախաբեությամբ, սխալներով ու թյուրըմբռնումներով, այնպես որ ավելի հիմնավոր
կրթության կարող էին հասնել միայն նրանք, ովքեր աչքի էին ընկնում արտասովոր շնորհներով․․․

Բնօրինակը հետևյալ հղումով՝
http://jorigami.ru/PP_corner/Classics/Komensky/Komensky_Yan_Amos_Velikaya_didak
t_izbr.htm

Թարգմանությունը՝ Հասմիկ Իսրայելյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s