5-33Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Տևողությունը՝ երկարաժամկետ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝

  • ձևավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ` բաց, ներառական միջավայրում,
  • զարգացնել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,
  • զարգացնել շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելուկարողությունները,
  • կազմակերպել դպրոցի արտաքին և ներքին բակերի, հարակից տարածքների, պարտեզներիեւ պուրակների խնամքն ու բարեկարգումը,
  • կազմակերպել ճիմապատված լանջերի և խնամված, մաքուր միջավայրի ստեղծում,
  • փոքր հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բնությունը, միջավայրը,
  • զարգացնել սովորողի տրամաբանական մտածողությունըև անծանոթ իրավիճակում շուտ կողմնորոշվելու կարողությունը:

 

Խնդիրները՝

  • բարեկարգ, կանաչապատ, խնամված միջավայր,
  • երկրագործական հմտությունների ձեռքբերում,
  • մետրի օգնությամբ չափումների կատարում,
  • մաթեմատիկական գիտելիքներi կիրառում առօրյայում,
  • մակերեսի և չափման միավորների մասին ունեցած գիտելիքների ամրապնդում,
  • մաթեմատիկայի նկատմամբ սովորողների սիրո և հետաքրքրության մեծացում:

Ընթացքը՝

  • մետրի օգնությամբ չափում են լանջերի մոտավոր  մակերեսը,
  • կշռում են 1մ քառ․ մակերեսից հնձած խոտը,
  • հաշվում են , թե 1մ քառ․ համար քանի խորանարդ ջուր է հարկավոր,
  • կշռում են արդեն չորացած խոտը և հաշվում, թե քանի կիլոգրամով է այն քչացել,
  • նախագծի արդյունքում սովորողները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, ամբողջացնում իրենց գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության մասին։

Արդյունքը՝

  • ֆոտոցուցահանդես՝ նախագծից առաջ և հետո,
  • ստեղծել ֆիլմի պատում,
  • հրապարակել բլոգներում և ենթակայքում,
  • ներկայացնել էլեկտրոնային խնդրագրքի ստեղծմամբ:

Խնդիրներ՝

  • հաշվել, թե քանի լանջ ունի դպրոցը,
  • հաշվել յուրաքանչյուր լանջի մոտավոր մակերեսը,
  • հաշվել դպրոցի կանաչ տարածքի ընդհանուր մակերեսը,
  • հաշվել, թե 1մ քառ․մակերեսից քանի կիլոգրամ խոտ են հնձում,
  • հաշվել, թե ընդհանուր կանաչ լանջերից քանի կիլոգրամ խոտ են հնձում,
  • հաշվել, թե քանի օրը մեկ են հնձում լանջերը, և, ըստ այդմ, հաշվել մեկ ամսում հնձածխոտի զանգվածը,
  • գրանցել  ջրաչափի ցուցանիշը լանջերը ջրելուց առաջ և հետո,
  • հաշվել, թե քանի լիտր ջուր է օգտագործվում 1 անգամ լանջերը ջրելու համար,
  • հաշվել, թե 1 ամսում քանի անգամ են ջրում լանջերը,
  • հաշվել 1մ քառ․ մակերեսի համար ծախսված ջրի քանակը,
  • հաշվել լանջերը 1 անգամ ջրելու համար ծախսված գումարը,
  • հաշվել մեկ ամսվա  ծախսած ջրի գումարը,
  • հաշվել  չորոցած խոտի զանգվածը,
  • հաշվել, թե քանի կիլոգրամով է քչացել խոտի զանգվածը,
  • հաշվել, թե քանի կիլոգրամ խոտն է դառնում կեր, քանի կիլոգրամը՝ կոմպոստ։

Շողիկ  Զեյնալյանի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s