b6-1Այս տարի սեպտեմբերի մեկը կիրակի է։ Շատերի համար այս փաստը բավականին ոգևորիչ է․ ոմանք դեռ չեն ուզում հրաժեշտ տալ ամառային արձակուրդներին, այլոց համար դեռ անավարտ գործեր կան, շատերն էլ դեռ ուսումնական տարվա գնումներն են շարունակում։ Սակայն այս բոլորին միավորում է սեպտերմեկյան խորհուրդը, որը ուսումնական տարվա մեկնարկն է և «Գիտելիքի օր» տոնը։

Սեպտեմբերի մեկը ուսանելու տոն դարձնելու գաղափարին ծնունդ է տվել ԽՍՀՄ-ը՝ 1984 թվայանին։ Ավանդույթները պատմում են, որ այս օրը գիտելիքինն ու ուսմանը նվիրված օր է եղել վաղուց, դեռևս 4-րդ դարից սկսած, երբ  Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշվել է նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։ Հետագայում Գրիգոր Լուսավորիչը որոշումը կիրառում է նաև Հայաստանում։ Քանի որ այդ ժամանակահատվածում Հայաստանի դպրոցները գործում էին եկեղեցուն կից, հետևաբար տարին նրանց համար էլ սկսվում էր հենց այդ օրը։ Տարիներ ու տասնամյակներ անց, ինչպես տենում ենք, Ամանորը բազում փոփոխություններ կրեց՝ այդ թվում նշման օրվա հետ կապված, բայց դպրոցների և ուսումնական հաստատությունների համար մինչև հիմա ուսումնական տարվա սկիզբը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։

Հետաքրքրական է, թե մեր ժամանակներում որքանով է այդ օրը ընկալվում որպես տոն, և ինչպես են ի վերջո տոնում օրը Հայաստանում։

Շատերին է ծանոթ դպրոցներում հաճախ հանդիպող պատկերը, երբ դպրոցի որոշ աշակերտներ հանրությանը մատչելի հարթակներից ելույթ են ունենում, հնչեցնում են դպրոցի զանգն ու սկսում դպրոցական օրը։ Այս արարողությունը նախորդում է դպրոցական օրվա առաջին դասաժամին և տևում է րոպեներ, հանդիպում են դպրոցներ, որտեղ օրն սկսում են մարմնամարզությամբ, որոշներն էլ գործում են ինչպես ցանկացած, սովորական աշխատանքային օր։  Վերջին տարբերակների հետ համամիտ չէ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Վերջերս կրթահամալիրում իր ելույթի և մեզ հետ կարճատև զրույցի ընթացքում նա նշեց․ «Այս տարի սեպտեմբերի մեկը կիրակի օր է՝ ոչ աշխատանքային օր։ Բարի և շատ ավելի լավ, որովհետև ավելի է տրամադրում տոնական օրվա։ Սեպտեմբերի մեկը Հայաստանի տոնական օրերից մեկն է՝ «Գիտելիքի օրը», որը շատ կարևոր և խորհրդանշական է, հարկ է նաև, որ մյուս տոներին հավասար, գուցե նաև ավելի սիրելի լինի»։ Պարոն Բլեյանը համաձայն չէ նաև հաճախ հնչող այն ձևակերպմանը, որ տոնը աշակերտների, ուսուցիչների կամ կրթության ոլորտում աշխատանք իրականացնող անձանց համար է․ «Իսկ ո՞վ ասաց, որ գիտելիքը միայն նշված խմբերի համար է, մյուսներին արգելվա՞ծ է սովորել։ Այս տոնը բոլորինն է հավասարապես և յուրքանչյուր մարդ, քաղաքացի այն հաճույքով տոնելու իրավունք ունի, ասեմ ավելին․ հարկ է, որ սովորեն նշել տոնը, դա ծես է, որը մաքուր ու հրճվանքով լի մուտք է ապահովում կրթության օջախներ, երբ մարդիկ երջանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերելու մտքից և ուրախությամբ սկսում են ամենամյա գործընթացը։ Կարևոր է նաև ընտրել տոնելու ձևը, կրթությամբ զբաղվելու պրոցեսը պետք է տհաճության չվերածվի, հակառակ դեպքում կյանքն այդ ոլորտում կմարի, կվերածվի գերեզմանի, ինչը անընդունելի է, քանի որ այն կոչված է արգասիք տալու, կյանք ու լուսավորություն տարածելու, ուստի սովորենք ուրախությամբ ու հրճվանքով վերաբերվել «Գիտելիքի օրվան», չէ՞ որ այն իսկական տոն է, տոն, որն անհրաժեշտ է մեզ, մեր երկրին, մեր երեխաներին․ խորհրդանշական նվերներ մատուցենք միմյանց, ժպտանք, ճամփորդենք  ինչը և նախաձեռնել են սեբաստացիները»։

Նշեմ, որ այս տարի Գիտելիքի օրվան ընդառաջ կրթահամալիրը տարածել է ընթերցասրահներ ձևավորելու գաղափարը, որի համար կազմել է գրքերի ցանկ, այն ներկայացրել սովորողներին ու ծնողներին, որպեսզի Գիտելիքի օրը միմյանց գիրք նվիրելու տոն դառնա։ Իսկ սեպտեմբերի մեկին կրթահամալիրը հրավիրել էր ճամփորդությունների՝ մի քանի երթուղիներով՝

Դե ինչ, շնորհավոր բոլորիս Գիտելիքի օրը, և թող որ այն իսկապես տոն դառնա յուրաքանչյուրիս համար։

Հասմիկ Իսրայելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s