ti-mama-shkolnika-i-vsyo-eshe-ne-znaesh-etih-sekretov-chitaj-skoree-eto-prosto-neveroyatno_11Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Սկիզբը, նախատեսվող  ավարտը՝ սեպտեմբերի 2- 13

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Նոր դպրոց

Նպատակը՝

  • ձևավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ,
  • զարգացնել սովորողների գործնական հմտություններն ու համեմատելու կարողությունները,
  • զարգացնել սովորողի տրամաբանական մտածողությունը և անծանոթ իրավիճակում շուտ կողմնորոշվելու կարողությունը:

 

Խնդիրները՝

  • մետրի, կշեռքի օգնությամբ չափումների կատարում,
  • մաթեմատիկական գիտելիքներi կիրառում առօրյայում,
  • առողջապահության կարևորում և այդ ուղղությամբ գիտակցության բարձրացում,
  • մակերեսի և չափման միավորների մասին ունեցած գիտելիքների ամրապնդում,
  • ստացված արդյունքների համեմատում,
  • վիճակագրության կազմում,
  • աղյուսակի պատրաստում,
  • մաթեմատիկայի նկատմամբ սովորողների սիրո և հետաքրքրության մեծացում:

Ընթացքը՝

  • մետրի օգնությամբ չափում են իրենց հասակը,
  • համեմատում են, գտնում ամենաբարձրահասակներին և հակառակը,
  • կշռվում են,
  • համեմատելով արդյունքները գտնում են, թե ով է ամենածանրը և հակառակը,
  • կշռում են իրենց պայուսակները,
  • հաշվում են մակերեսներ և թե սենյակի կամ դասասենյակի որքա՞ն մակերսեսն են զբաղեցնում յուրաքանչյուրը,
  • պայուսակների քաշը համեմատել առողջության համար թույլատրելի չափի հետ, հասկանալ, թե ո՞ւմն է համապատասխանում և ո՞ւմը՝ ոչ, https://168.am/2017/08/29/835509.html
  • նախագծի արդյունքում սովորողները լուծում են մաթեմատիկական խնդիրներ, ամբողջացնում իրենց գիտելիքները։

Արդյունքը՝

  • ֆոտոցուցահանդես՝ նախագծից  հետո,
  • ստեղծել ֆիլմի պատում,
  • հրապարակել բլոգներում և ենթակայքում:

Խնդիրներ՝

  • հաշվել, թե որքան է յուրաքանչյուրի բարձրությունը,
  • դասավորել սովորողների անունները ըստ հասակների աճման կարգի և հակառակը,
  • հաշվել, թե քանի կիլոգրամ է կազմում յուրաքանչյուրի քաշը,
  • դասավորել սովորողների անունները՝ ըստ նրանց քաշի աճման կարգի,
  • հաշվել, թե քանի կիլոգրամ է կազմում յուրաքանչյուրի պայուսակի քաշը,
  • որոշել, թե ո՞ւմ պայուսակն է համապատասխանում առողջապահական չափանիշներին, եթե հայտնի է, որ յուրաքանչյուրի դեպքում այն չպետք է գերազանցի սովորողի քաշի 10%-ը,
  • հաշվել իրենց սեղանների մակերեսները,
  • հաշվել, դասասենյակի մակերեսը,
  • գտնել, թե ընդհանուր մակերեսից որքա՞ն է զբաղեցնում յուրաքանչյուրը,
  • հաշվել դասարանի դռան բարձրությունը,
  • գրանցել ստացված տվյալները՝ կազմելով համապատասխան աղյուսակներ։

Կազմող՝ Հասմիկ Իսրայելյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s