v4-728px-Be-Proactive-Step-11Ժամանակակից կյանքում հաճախ հնչում է այն միտքը, որ մարդն ունակ է ամեն ինչի մասին տեղեկանալ` տեխնիկական միջոցներից օգտվելով, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային գրքեր կարդալով։ Բայց տեղեկատվության առատությունը մեզ խճճող գլխավոր հանգամանքն է, շատ է նաև չճշտված տեղեկությունների կույտը, որը մոլորեցնում է ավելի, քան՝ օգնում։ Այսուհանդերձ միշտ անհրաժեշտ է մարդկային ուղղորդումը, շփումը գիտակ և փորձառու անձնավորության հետ, ով պատրաստակամ կլինի ցույց տալ այն ճշմարտությունը, որը միակն է բազում ճշմարտանմանների մեջ։

Մենթոր ուսուցիչն, իմ պատկերացումներով և այն տեղեկություններով, որոնք ունեմ այդ մասին, այն սովորեցնող-օգնող ուսուցիչն է, որն առաջին հերթին ուղղորդում է չսխալվելու։

Որպես լավագույն հատկանիշ իմ մենթոր ուսուցչի՝ կցանկանայի տեսնել օգնելու պատրաստակամություն, հարգանք և արժանապատվություն, վստահություն ներշնչող վերաբերոմունք և որ ամենակարևորն է՝ սխալների մասին բարձրաձայնում և թերությունների քննարկում առաջին հերթին հենց ինձ հետ, քանի որ նկատել եմ հաճախ, որ հանդիպում է հակառակը, ինչը մենթոր ուսուցչի էթիկային դեմ քայլ եմ համարում։ Այս հարցն ստանձնելու համար նա պետք է լինի բավականին գիտակ և փորձառու մասնագետ, իրազեկված նոր փոփոխությունների մասին, արդիականության կրող և խրախուսող, ճկուն, մեկը, ով չի կաշկանդի, հնարավորություն կընձեռի ազատ հարց ու պատասխանի, կշեշտադրի թույլ կողմերս և կհուշի դրանք ուժեղացնելու միջոցներ։ Ցանկալի է նաև մենթոր ուսուցչի և իր խորհրդակցողի հետ մասնագիտությունների ընդհանրություն ունենալը, որը նաև կհամապատասխանի աշխատանքին։

Ես ուրախ եմ, որ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում և Հյուսիսային դպրոցում, որտեղ աշխատում եմ, ազատ եմ հարցեր տալու, օգնություն ակնկալելու մեջ, քանի որ կան մարդիկ, ովքեր օգնում, խորհուրդներ, ուղղորդող հուշումներ են տալիս սիրով։  Շատերին կարող եմ դիմել այս հարցում նաև դպրոցից դուրս, քանի որ գիտակ, իրենց գործի նվիրյալ մասնագետները շատ են՝ կարող եմ սովորել, գիտելիքներ, փորձառու հմտություններ ձեռք բերել  և մեծ է ցանկությունս օգտագործել այս հնարավորությունը։ Բայց, կախված մասնագիտական ուղղվածությունից, կառանձնացնեմ Գևորգ Հակոբյանին կամ, ինչպես մենք ենք դիմում՝ տիար Գևորգին, ով, ի ուրախություն ինձ, իմ մենթոր ուսուցիչը դառնալու խնդրանքը չի մերժել։ Կարծում եմ, որ տիար Գևորգը, և ոչ միայն, որքան ժամանակ է արդեն իրականացնում են այդ աշխատանքը մեզ հետ, ես  կարևորում եմ այն ժամանակն ու հնարավորությունը, որը ընձեռում է կրթահամալիրը՝ հանձին մենթոր ուսուցչի։

Հասմիկ Իսրայելյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s