71863669_551905159051720_7370660940796133376_n«Հայաստան ներթափանցած նեոլիբերալիզմին քննադատաբար մոտենալու և այլընտրանքային լուծումներ առաջարկելու առումով՝ գիրքը ունի շատ արդիական և կարևոր բնույթ»,- ասում է Գայանե Մելքոմյանը

Սեպտեմբերի 18-ին Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում  տեղի ունեցավ վերջերս հանրույթի շրջանակներում բավականին հետաքրքրություն առաջացրած «Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները» գրքի շնորհանդեսը։ Գիրքն ընդգրկում է միջազգային ճանաչում վայելող նախորդ դարի և ժամանակակից տեսաբանների և փիլիսոփաների՝ Ջ․ Մոնբիո, Փ․ Վերհայեգհե, Դ․ Հարվի, Ջ․ Ագամբեն, Ալ․ Բադյու, Ռ․ , ինչպես նաև ժամանակակից հայ քաղաքական ակտիվ գործիչներ Լ․ Նազարյանի և Ս․ Սահակյանի աշխատությունները։ Գիրքը տպագրվել է Քաղաքական դիսկուրս հանդեսի, գերմանական FREDRICH EBERT STIFTUNG կազմակերպության և FOCUS արվեստի ՀԿ-ի համագործակցությամբ,  արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի, Քաղաքական դիսկուրս հանդեսի խմբագիրներ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, Վահրամ Սողոմոնյանի և Դավիթ Ստեփանայանի թարգմանությունների և խմբագրումների հիման վրա։ Շնորհանդեսից հետո մեզ հետ ունեցած զրույցում համախմբագիր Գայանե Մելքոմյանը, ով նաև Երևանի ավագանու անդամ է, նշեց(ներկայացնում եմ առանց վերլուծության, անմիջական, քանի որ զրույցի ընթացքում պատասխանները հիմնավոր և ընդգրկուն էին)․ «Diskurs.am-ում արդեն քանի տարի է մենք հրատարակում ենք հեղիանակային նյութեր կամ թարգմանություններ՝ քաղաքական, քաղաքագիտական, քաղաքատնտեսական և փիլիսոփայական ուղղություններով։ Գերակա նպատակը ի սկզբանե եղել է գոյություն ունեցող գերակա ուղղությունների վերաբերյալ գիտական, քննադատական և այլընտրանքային մտածողություն կամ տեսանկյուն ներկայացնելը, որովհետև Հայաստանում այդպիսի հարթակները քիչ են։ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը հնարավորություն ընձեռեց տպագրել գիրք, որը հիմնականում  քաղաքատնտեսության վերաբերյալ միջազգային ճանաչում ունեցող լուրջ գիտնականների և այժմ Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող երկու անձանց՝ տարբեր գաղափարախոսությունների, օրինակ՝ ձախական՝ Մարքսիստական, ինչպես նաև նեոլիբերալ ուղղությունների հետևորդների  աշխատությունների ժողովածու է։ Գիրքը հայերեն է, ինչը այս տեսակի մեջ հազվադեպ է հանդիպում։ Ընթերցողին բավականին հանրամատչելի են ներկայացված գիտական աշխատանքները, կան աշխատանքներ, որոնք հրատարակված են նաև մեր կայքում։ Մենք կոնկրետ թարգմանությունները իրականացրել ենք կամավոր։ Հեղինակներից երեքը ժամանակակից են, որոնք քննադատական մոտեցում են ցուցաբերում  նեոլիբերալիզմի վերաբերյալ, որը այժմ Հայաստանում ներթափանցած, տարածված և իր ազդեցությունը գործող գաղափարախոսություն է։ Գրքի երկրորդ հատվածի թարգմանությունը Նազարեթ Կարոյանինն է, որը փիլիսոփայական հատված է, իսկ երրորդում՝ ֆաշիզմի վերաբերյալ վերլուծություններ և քննադատություններ։ Բոլոր հատվածներն էլ շատ արդիական են, և ընթերցողի համար բավականին հետաքրքիր կլինի։ Օրինակ՝ վերջին հատվածում հրատարակված է Լենա Նազարյանի աշխատանքը, որը նա գրել և ներկայացրել է 5 տարի առաջ, երբ դեռ պաշտոնյա չէր։ Հետաքրքիր է ծանոթանալ նրա ՝ նրա հայացքներին, հետաքրքրություններին և գրչին  տվյալ ժամանակահատվածում և հիմա․ ինչպիսի՞ն են դրանք, արդյո՞ք փոխվել են, քաղաքատնտեսությանը վերաբերող հատվածները, Սուրեն Սահակյանի հոդվածը,  սրանք թեմաներ են, որոնք հայ հանրության ուշադրության կենտրոնում են այժմ և գրքում ներկայացված են բավականին հիմնավոր։ Կարծում եմ՝ գիրքը կունենա ազդեցություն երիտասարդ ընթերցողի աշխարհայացքի և մտածողության վրա։ Այն նաև շատ օգտակար աղբյուր կարող է լինել քաղաքագիտական բաժինների ուսանողների համար։ Ինչ-որ իմաստով մենք գիտականը մատչելի  դարձնելու ուղղությամբ ենք աշխատում։ Այն, որ այսպիսի գրքի շնորհանդեսին Հայաստանում բավականին շատ էին հյուրերը, այդ թվում ՝ գիտնականները, արդեն փաստում է գրքի հաջողված  ու հետաքրքրական լինելու մասին։ Գիրքը չի վաճառվում, այն 500 օրինակով է տպագրվել, անվճար է, տրվելու է հիմնականում համալսարանների որոշակի ամբիոնների և գրադարանների, ընդ որում՝ համալսարանից արդեն ունենք արձագանքներ»։

Հասմիկ Իսրայելյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s