Անվանումը (վերնագիրը)` Երկրաչափական պարտեզ- պուրակ՝ «Սեբաստացի»-ի երեսնամյակի կապակցությամբ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, քանդակագործներ, դիզայներներ, աշխատանքային անձնակազմ։
Իրականացման տևողությունը ՝ երկարաժամկետ, սկսած հունվարի 1-ից
Նպատակներ՝
- Երկրաչափական մարմինների և պատկերների միջոցով արվեստի հրապարակի, մշակութային հուշարձանի, մաթեմատիական կրթության իրականացման բաց, բնական, էսթետիկ և գեղագիտական միջավայրի ստեղծում կրթական պարտեզում,
- տուրիզմի զարգացում
- մաթեմատիկայի նկատմամբ սիրո ձևավորում,
- մաթեմատիկական գիտելիքների կիրառման հնարավորություն կյանքում և արվեստում,
- տարածական և քանակական չափումների հաշվում,
- առկա մաթեմատիկական խնդիրների լուծում,
- քանդակագործի հետ աշակերտների համագործակցության ապահովում,
- շրջապատը գեղեցկացնելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում,
- ստեղծագործական մտածողության զարգացում,
- ստեղծողի արժեհամակարգի ձևավորում,
- շինարարական և պարտիզպուրակային աշխատանքներին մասնակցություն․․․
Խնդիրները ` Հանդիպել կրթահամալիրի տնօրինության, մասնագետների հետ, ստեղծել երկրաչափական մարմինների( գունդ, կոն, բուրգ, գլան, ուղղանկյունանիստ, խորանարդ, պրիզմա և պատկերների՝ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, սեղան, զուգահեռագիծ, ցանկալի է ցայտաղբյուրով և կանգնեցված բարձր պատվանդանների վրա, որոնց վրա փորագրված կլինեն պատկերները, անունները, տեղեկություն դրանց մասին, որոշակի չափումներ և բանաձևեր, որոնք հնարավորություն կտան նաև լուծել խնդիրներ և սովորել մաթեմատիկա) պուրակի փոքրիկ էսքիզներ և մոդելներ, քննարկել նաև դրանց հնարավոր ծառայեցումը այլ կարևոր նպատակների, կազմակերպել համապատասխան աշխատանքները, տնկել ծաղիկներ, բույսեր,ծառեր, կրթահամալիրի երեսնամյակի առթիվ ստեղծել երկրաչափական պուրակ կրթական պարտեզում։
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` Հյուսիսային դպրոց։
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները՝ Համագործակցություն քանդակագործների, դիզայներների, ճարտարապետի և կրթահամալիրի անձնակազմի հետ՝ Տաթև Աթոյան, Ալիս Գևորգյան, Վիգեն Ավետիս։ Հնարավոր է համագործակցություն նաև ԿԳՄՍ նախարարության հետ։
Հնարավոր հեռանկարային զարգացումները՝ Երկրաչափական պուրակը իր տեսակի մեջ կրթամշակութային բաց միջավայր է լինելու, որը երկար ժամանակ հնարավորություն կընձեռի ոչ միայն մաթեմատիկական կրթություն իրականացնել, այլ նաև այն դարձնել այցելուների համար գեղագիտական , էկոլոգիական զբոսաշրջային վայր, լինելու է կրթական պարտեզի մի մասը։
Ուսումնա-հասարակական բաղադրիչը ՝ Ուսումնական-հասարակական է։
Հեղինակ՝ Հասմիկ Իսրայելյան