1․ Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։

2․ Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։

3․ Մատիտը դրեցին գետնին ու խնդրեցին մի քանի մարդու ցատկել դրա վրայով, սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Ինչո՞ւ։

4․ Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։

8․ Հյուրանոցն ունի 7 հարկ։ Առաջին հարկում ապրում է 4 մարդ, իսկ յուրաքանչյուր մյուս հարկում՝ 2-ով ավել, քան նախորդ հարկում։ Ո՞ր հարկում են ամենահաճախը վերելակ կանչում։

9․ «Nike» ընկերությունն Աֆրիկայում մի խնդրի բախվեց։ Աշխատակիցները սպորտային կոշիկների մասսայական գողություններ էին անում արտադրության փուլում։ Ի՞նչ արեց ընկերությունը, որպեսզի գողությունների քանակը հավասարվի 0-ի՝ ոչ մի ցենտ չծախսելով անվտանգության ու վերահսկողության ծառայությունն ավելի մեծացնելու համար։

10․ Ո՞ր դեպքում ենք մենք, նայելով 2 թվին, ասում 10։

12․ Մանկական մի հիվանդանոցում փոքրիկ հիվանդները շատ էին սիրում խաղալ գեղեցիկ փափուկ խաղալիք արջուկներով, որոնց նրանք այնքան էին հավանում, որ հաճախ իրենց հետ տուն էին տանում։ Ի՞նչ արեց հիվանդանոցի ղեկավարությունը, որպեսզի համ արջուկ խաղալիքները հիվանդանոցում մնան, համ էլ փոքրիկները շատ չտխրեն։

13․ Կինեմատոգրաֆիայի ծագման տարիներին կինոթատրոններից մեկը սկսեց կորուստներ կրել, որովհետև մարդիկ դժգոհում էին, որ սեանսների ժամանակ կանայք չէին հանում իրենց գլխարկները և փակում էին տեսադաշտը դրանցով։ Ի՞նչ քայլի դիմեց կինոթատրոնի ղեկավարությունը, որը, գրեթե ոչ մի ֆինանսական ծախս չենթադրելով, լրիվ լուծեց այս խնդիրը։

14․ Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s