Վայր՝ Հյուսիսային, Արևելյան դպրոցներ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
Ժամկետը՝ Հոկտեմբեր
Նպատակը՝ մաթեմատիկական հմտությունների զարգացում
Խնդիրը՝ Խնդիրների լուծում, համագործակցություն
Ընթացքը՝
1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001 2) 969 3) 990 4) 971
2. Ո՞ր թիվն է գրառված նկարում:
1) 675 2) 657 3) 576 4) 567
3. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:
1) 16 2) 17 3) 15 4) 18
4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով 2) մսով 3) պանրով 4) հնարավոր չէ ասել
5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:
1) 3 2) 4 3) 5 4) 6
6. Իրարից տարբեր չորս բնական թվերի գումարը հավասար է 17: Գտնել
այդ թվերից ամենամեծի հնարավոր ամենափոքր արժեքը:
1) 5 2) 6 3) 8 4) 9
7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի
ցուցմունքի արժեքը (տես նկարը):
1) 32 2) 35 3) 27 4) 30
8. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
1) 5 2) 4 3) 3 4) երբեք չի հավասարվի
9. Գումարման գործողության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել
ջնջված թվանշանների գումարը:
1) 15 2) 16 3) 17 4) 18
10. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է
մարդատար վագոնի երկարությունը:
1) 3 2) 7 3) 9 4) 11