Անվանումը (վերնագիրը)` Երեսնամյա «Սեբաստացի»-ն սիրելու երեսուն ամենա առիթները
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի <<Հյուսիսափայլ>> լրագրողական խումբ և այլ սովորողներ, մանկավարժական աշխատողներ, ծնողներ։
Իրականացման տևողությունը ՝ հոկտեմբերի 25-Նոյեմբերի 8
Նպատակներ՝
- բացահայտել կրթահամալիրի ամենասիրելի առանձնահատկությունները,
- զարգացնել սովորողների քննական մտածողությունը,
- ուշադրություն հրավիրել արդիական պահանջներին
Խնդիրները `
- սովորողները առանձնացնում եմ կրթահամալիրի՝ իրենց կողմից ամենասիրելի առանձնահատկություններից 5-ը,
- սովորողները հավաքագրում են մանկավարժական աշխատակազմի կողմից կրթահամալիրը սիրելու 5 առիթներ,
- սովորողները հավաքագրում են ծնողների՝ կրթահամալիրը նախընտրելու սիրելու 5 պատճառներ,
- ընթացքում լուսանկարում են ինտերվյուին մասնակցած անձանց,
- միասին առանձնացնում ենք 30 ամենահամընկնող պատճառները և հրապարակում ենք դրանք նկարների հետ միասին։
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հնարավոր հեռանկարային զարգացումները՝ ֆլեշմոբը կարելի է հաճախ կրկնել պարզելու համար զարգացումներն ու փոփոխությունները։
Հեղինակ՝ Հասմիկ Իսրայելյան