Տեսական նյութ
14.10.19, 15.10.19, 17.10.19
Կոորդինատային ճառագայթ
Նկարում ցույց է տրված OE ճառագայթը, որի վրա քանոն հիշեցնող բաժանումներ կան:

O-ն ճառագայթի սկզբնակետն է և այդ կետին համապատասխանում է 0 թիվը: Սա հաշվարկի սկիզբն է:
E կետին համապատասխանում է 1 թիվը: OE հատվածը կոչվում է միավոր հատված, իսկ նրա երկարությունն ընդունվում է որպես երկարության միավոր:
Ճառագայթի ցանկացած հաջորդ կետ նախորդից գտնվում է միավոր հատվածին հավասար հեռավորության վրա:
O սկզբնակետով OE ճառագայթը, որի վրա վերցված է միավոր հատվածը և ուղղությունը կոչվում է կոորդինատային ճառագայթ:
Կոորդինատային ճառագայթի վրայի կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ:

Օրինակ
A կետին համապատասխանում է 3 թիվը:
Ուրեմն՝ A կետի կոորդինատը 3-ն է: Դա գրում ենք այսպես՝ A(3)
Ցանկացած կետ ունի իր կոորդինատը: Քանի որ ճառագայթն անվերջ շարունակվում է, ապա ցանկացած թվի համար կարելի է ցույց տալ այն կետը, որի կոորդինատը այդ թիվն է:
18.10.19
Անկյուն, անկյան չափումը
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երկու նույն կետից դուրս եկող ճառագայթներից:
Կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր:
Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն:
Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:
Հաճախ օգտագործում են α,β,γ,δ,ϵ,η,ϕ,ω և այլ տառեր:


Օրինակ
Գծագրերի նկարագիրը:
1. Առաջին գծագրում ցուց է տրված ∡ABC, ∡B կամ ∡α անկյունը:
2. Երկրորդ գծագրում ցույց է տրված ∡KLM փռված անկյունը:
Ինչպես ամեն հատված, որի երկարությունը կարելի է չափել քանոնով և արտահայտել չափման միավորներով, այնպես էլ ամեն անկյուն ունի իր մեծությունը:
Անկյունների չափման միավորը աստիճանն է, որը փռված անկյան 1180 մասն է:
Փռված անկյան մեծությունը 180° է:
Անկյունները չափում են անկյունաչափի (փոխադրիչի) միջոցով:


Փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն:
Ուղիղ անկյունը նշանակում են անկյան միջի փոքր քառակուսով:
Ուղիղ անկյան մեծությունը 90° է:

90°-ից փոքր անկյունները կոչվում են սուր անկյուններ:
90°-ից մեծ և 180°-ից փոքր անկյունները կոչվում են բութ անկյուններ:
աղբյուր՝ imdproc.am
Առաջադրանքներ
14.10.19
684, 685, 686
15.10.19
689, 691, 693
17.10.19
697, 698, 701
18.10.19
Կարդա բլոգի նյութը
696, 702, 703