Ուսումնական նախագիծ
դեկտեմբերի 2-20
կազմակերպման սկզբունքները՝
- մասնակցային. յուրաքանչյուրը՝ սովորող մասնակցում է արդյունքների, առաջարկությունների քննարկման, անհատական արդյունքների ներկայացման.
- խթանող. մասնակիցներն անում են առաջարկություններ.
- բաց. նյութերը, առաջարկությունները հրապարակվում են, հասանելի են։
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ՝ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ և ԱՐևԵԼՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ,
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՀԱՍՄԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Նպատակը՝ Խթանել սովորողների մեդաի ունակությունները, սովորեցնել օգտվել ուսումնական կայքերից, որոնցում ոչ միայն կարող են տեղեկություններ ստանալ և խնդիրներ լուծել, այլ նաև կազմել և պատրաստել հարցաշարեր։
Բովանդակությունը՝ մաթեմատիկական խնդիրների լուծում, կազմում պարագիծ, մակերես, ծավալ, անկյուններ թեմաների վերաբերյալ։
Աշխատակարգ
- Սովորում են օգտվել quizizz. com կայքից
- լուծվում են կայքի մաթեմատիկական խնդիրները սովորողների կողմից,
- իրենք են կազմում թեմային համապատասխան խնդիրներ
- արդյունքները հրապարակում են բլոգներում,
- ամփոփում ենք տեղադրված նյութերը, աշխատանքները։