#արդիական կրթություն
#զարգացող հասարակություն
Գաղութացումը սկսվում է ավելորդ ճաղերով շրջափակված կրթական հաստատություններից։ Ուսումնասիրելով իրավիճակը հասկանալի է, որ ոչ մի անվտանգության խնդիր չեն լուծում այս  երկաթե անդուր ու բարձր ճաղերը` կրթական հաստատությունը վերածելով բանտային միջավայրի։ Վանդակող մոտեցումը 21-րդ դարում ուղղակի անընդունելի է հատկապես` հեղափոխական արժեքներ կրող, երկրին տեր կանգնող քաղաքացիների համար։
Սիրելիներ, աշխարհում կան գիտական, հասարակական, էկոլոգիական խմբեր, որոնք պայքարում են կենդանաբանական այգիներում, կրկեսներում կենդանիներին ազատությունից զրկելու դեմ, իսկ մեզ մոտ մարդիկ ինքնաշեն ճաղերով վանդակում են մեր երեխաներին՝ շրջափակելով նրանց հայացքը, հորիզոնը, ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, միմյանց և աշխարհի հետ շփվելու, ճանաչելու հնարավորությունը։
Հասկանալ է պետք, որ երկու հանրային կառույց, մեզ միմյանցից բաժանող, կղզիացնող ճաղերը չեն կարող երեխաների անվտանգությանն ուղղված լինել, դրանք ընդամենը մեծերի համար հարմար միջոց են նրանց ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը զսպելու, շարժումից, հարցերից, բացատրություններից խուսափելու համար՝ դրանք բավարարելու, երեխաներին խնամքով, ուշադրությամբ շրջապատելու, նոր բացահայտումների, ճանաչողության և իմացումների հրճվանք պարգևող ճանապարհ բացելու փոխարեն։
Եկեք ստեղծենք կանաչ գոտիներ, էկոլոգիական անցումներ, այսպես թե այնպես տարբեր են շինությունները, դերերը, տեղերը, մարդիկ և հաճախ տարբեր են այնքան, որ համակեցության խնդիրներ են առաջանում, մշակութային տարբերությունները հետաքրքրության փոխարեն բախումներ են առաջացնում՝ երկաթե բախումներ ճիշտ պողպատե ճաղաբաժանումների պես․  ուզո՞ւմ եք շենքերի արանքում միմյանցից տարբերող ուղիներ ստեղծել, եկեք կառավարության որոշմանը համատեղ ծառեր տնկենք, հետաքրքիր անցումներ ստեղծենք՝ միասին քննարկելով, երգով ու պարով, տոն դարձնելով մեր  համայնքի միջավայրի նկատմամբ վերաբերմունքը, մեր տարբերություններն ու նմանությունները դրսևորենք աշխատանքում։ Ի վերջո համայնքի տերը համայնքի բնակիչն է, ուրեմն թույլ տանք, որ մեր երեխաները՝ այս երկրի քաղաքացիները տեր կանգնեն ամեն մետրին, իրենց իրավունքներին և սովորեն ասել իրենց խոսքը, երբ պետք է ։
Մի՛ վանդակեք երեխաներին, նրանց թևերը բարձունքների հաղթահարման, ճախրանքի, նվաճումների համար են,  ոչ թե սողանքի ու լճացման։ Թույլ տվեք նրանց տեսնել, ապրել ազատորեն, սիրով ու հրճվանքով, չվախենալ նոր քայլերից, մարդկանցից, իրենց շրջապատող կենդանական և բուսական աշխարհից․․․ թո՛ղ որ առանց վախերի նրանք կարողանան հաղթահարել և հաղթել։
Հասմիկ Իսրայելյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s