Տեսություն

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Երկու տարբեր քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա:

Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 120 կմ, իսկ մյուսը՝ 85 կմ:
Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
Լուծում:
hyundai_solaris_meh.jpg                                      loc-have-a-look-with-difference-type-of-president-car-02-630x354.jpg
her4.png
Առաջին մեքենան շարժվեց B կետից և անցավ BA=120 կմ հեռավորությունը:
Երկրորդ մեքենան շարժվեց C կետից և անցավ CA=85 կմ հեռավորությունը:
Երկու քաղաքների միջև BC հեռավորությունը հավասար է՝ BC=BA+CA
Այսպիսով՝ BC=120+85=205 կմ:
Պատասխան՝ քաղաքների միջև հեռավորությունը 205 կմ էր:
Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլիստը:
Շարժվելուց որոշ ժամանակ անց հեծանվորդն անցել էր 36 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 12 կմ էր:
Որքա՞ն էր անցել մոտոցիկլիստը:
Լուծում.
peter_sagan_660x440.jpg
her3.png
blind-and-disabled-rider-breaks-speed-record-aboard-a-hayabusa_2.jpg
Հեծանվորդը շարժվեց B կետից և անցավ BA=36 կմ հեռավորությունը:
Մոտոցիկլիստը շարժվեց B կետից և անցավ BC հեռավորությունը:
Նրանց միջև հեռավորությունը AC=12 կմ էր:
Մոտոցիկլիստի անցած BC հեռավորությունը հավասար է՝ BC=BA+AC
Այսպիսով՝ BC=36+12=48 կմ:
Պատասխան՝ մոտոցիկլիստն անցել էր 48 կմ:
Աղբյուրը՝ imdproc.am

 

Սիրելի սովորողներ, այս շաբաթվա ընթացքում կուսումնասիրենք հեռավորության վերաբերյալ խնդիրներ։ Qarakusi.am կայքը ունի շատ ուսուցողական շարք, որում կան նաև լուծման բացատրությունները։ Այս կայքից շատ կօգտվենք․ խնդրում եմ ընտրել 4-րդ դասարանի մակարդակները և լուծել հերթականությամբ։ Չստացվելու դեպքում ուշադիր կարդալ լուծումը։

Առաջադրանքներ

Qarakusi.am

Դասագիրք

02.03.20-03.03.20- լուծել հեռավորության խնդիրներ Qarakusi.am կայքից

դասագրքից

04.03.20- 470. 471, 474, 475

05.03.20- 479, 484, 488, 490, 482-ուշադիր սովորել կանաչ դաշտում գրվածը

06.03.20- 491, 492, 493, 494, 496:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s