Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
Տեսություն
Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ
Երկու տարբեր քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա:
Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 120 կմ, իսկ մյուսը՝ 85 կմ:
Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
Լուծում:



Առաջին մեքենան շարժվեց B կետից և անցավ BA=120 կմ հեռավորությունը:
Երկրորդ մեքենան շարժվեց C կետից և անցավ CA=85 կմ հեռավորությունը:
Երկու քաղաքների միջև BC հեռավորությունը հավասար է՝ BC=BA+CA
Այսպիսով՝ BC=120+85=205 կմ:
Պատասխան՝ քաղաքների միջև հեռավորությունը 205 կմ էր:
Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլիստը:
Շարժվելուց որոշ ժամանակ անց հեծանվորդն անցել էր 36 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 12 կմ էր:
Որքա՞ն էր անցել մոտոցիկլիստը:
Լուծում.



Հեծանվորդը շարժվեց B կետից և անցավ BA=36 կմ հեռավորությունը:
Մոտոցիկլիստը շարժվեց B կետից և անցավ BC հեռավորությունը:
Նրանց միջև հեռավորությունը AC=12 կմ էր:
Մոտոցիկլիստի անցած BC հեռավորությունը հավասար է՝ BC=BA+AC
Այսպիսով՝ BC=36+12=48 կմ:
Պատասխան՝ մոտոցիկլիստն անցել էր 48 կմ:
Աղբյուրը՝ imdproc.am
Առաջադրանքներ
09.03.20-10.03.20- 493, 495, 497, 498
11.03.20- 499. 500, 501, 507
12.03.20- 502, 503, 504, 505,
13.03.20- 509, 510, 511, 512