Սովորական կոտորակներ

Սիրելի սովորողներ, ուշադիր կարդում ենք 150-151 էջերի տեքստը, ծանոթանում ենք սովորական կոտորակի գաղափարին և փորձում ենք կատարել առաջադրանքները։ Ուշադիր կարդում, հասկանում եք տեղադրածս նյութերը։

Սովորական կոտորակի գաղափարը

depositphotos_35003185-stock-photo-peeled-tangerine-or-mandarin-fruit.jpg

Կեղևահանած մանդարինն ունի 9 բաժին: Յուրաքանչյուր բաժին կազմում է մանդարինի 1/9 մասը:
mandarine.jpg
Անին կերավ երկու բաժին կամ մանդարինի 2/9-ը: Այստեղ օգտվել ենք կոտորակի այս գրելաձևից, բայց սովորաբար կոտորակները գրառվում են՝ վերևում՝ համարիչը ներկայացնող թիվը, ներքևում՝ հայտարարում հայտարարը ներկայացնող թիվը։
Այս տեսքի՝ 2/9 գրառումը անվանում են սովորական կոտորակ2 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից ձախ, կոչվում է կոտորակի համարիչ, իսկ 9 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից աջ, կոչվում է կոտորակի հայտարար:
Կոտորակի համարիչը գրում են գծից վերև, իսկ հայտարարը՝գծից ներքև:

Կոտորակի հայտարարը՝ 9-ը ցույց է տալիս, թե քանի՞ մասի է բաժանված մանդարինը, իսկ համարիչը՝ 2-ը ցույց է տալիս, թե քանի՞ այդպիսի մաս կամ բաժին է կերել Անին:

Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ բաժին կա, իսկ համարիչը, թե քանի՞ բաժին է վերցված:
Եթե համարիչն ու հայտարարը հավասար են, ապա կոտորակը հավասար է մեկի (ամբողջ է): Եթե վերցնել մանդարինի բոլոր ինը բաժինները կամ ինը իններորդը, ապա վերցրած կլինենք ամբողջ մանդարինը (մեկ մանդարին):
9/9=1
Օրինակ
Որոշենք, թե պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:
3of5.png
 
Լուծում: Պատկերը բաժանված է 5 հավասար մասի՝ 5-ը կոտորակի հայտարարն է: Ներկել են 3 մաս՝ 3-ը կոտորակի համարիչն է:
Պատասխան՝ ներկել են պատկերի 3/5 մասը:

Դասագիրք

Առաջադրանքներ

1071, 1072, 1073, 1074, 1075, 1076, 1077, 1078

1081, 1082, 1083, 1085

1088, 1088, 1089

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s