Մասնակիցներ՝ Առցանց ուսուցման   4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 23-ից 27-ը

Նպատակը՝ կիրառենք մաթեմատիկական գիտելիքները առօրյայում։

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալը.

Քանի որ այս ընթացքում մայրիկները զբաղված են նաև համեղ կերակուրներ պատրաստելով, առաջարկում եմ, որ օգնեք նրանց և այսպիսի հետաքրքիր աշխատանք կատարեք։

Յուրաքանչյուրդ ընտրում եք մի սիրելի գարնանային կերակուր/աղցան, որտեղ գերակշռում են բանջարեղեններն ու մրգերը, վերցնում եք բաղադրատոմսը և յուրաքանչյուր մթերքի քանակը հաշվում, կշռում  եք՝ ըստ ընտանիքի անդամների, որպեսզի օգտագործեք մթերքը այնպես, որ բոլորին բավականացնի։  Աղյուսակի միջոցով ներկայացնում եք, թե յուրաքանչյուրից որքան եք ընտրել, հաշվում եք նախատեսված  մթերքի ընդհանուր քանակը։ Այնուհետև պատրաստում եք կերակուրը/աղցանը։ Ցանկալի է, որ կշռելու, հաշվելու, դասավորելու և պատրաստելու ընթացքը նկարահանեք և աշխատանքի հետ կցեք։  Պատրաստելուց հետո ևս հաշվում եք քանակը/քաշը և համեմատում եք սկզբնական, դեռ չպատրաստված վիճակի հետ։ Գրանցում եք թափոնի/կորուստի չափը, այսինքն նախնականի և վերջնականի տարբերությունը։

5-րդ դասարանի սովորողներին առաջարկում եմ կոտորակների միջոցով ցույց տալ, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամի կերակուրի ո՞ր մասն է բաժին հասնում։

Որպես օրինակ կարող եք օգտվել ՝ Документ Microsoft Word (2)

Հաճելի հանգստյան օրեր։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s