Թեմա՝ Բազմապատիկ-բաժանարար․ բաժանելիության հայտանիշներ . Ընտանեկան նախագիծ
Ժամանակահատվածը- 13.03.20-19.04.20
Մասնակիցներ- 4-րդդասարանի սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական նյութի յուրացում ընտանեկան մթնոլորտում՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ
Ընթացքը- սիրելի սովորողներ, կարդում եք թեման,դիտում եք տեսանյութերով բացատրությունները, սովորում եք, ընտանիքի անդամների հետ լուծում եք խնդիրները. կարող եք կազմակերպել երեկոյան հետաքրքիր խաղ- մրցույթներ, ցանկության դեպքում տեսագրել և ուղարկել հղումները: Ստորև նշված ժամկետները դրված են որպես դասակարգող օգնություն, բայց որևէ պարտադրանք չեն կարող ենթադրել, դուք կարող եք մինչև ժամկետի ավարտը կատարման ընթացքը պլանավորել ընտանիքի հետ միասին։
Առաջարկվող ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ
Դասագիրք
13.04.20
Թեմա — Բազմապատիկ և բաժանարար․ զույգ և կենտ թվեր
Անին ու Սոնան հավասար բաժանեցին այս 4 սրվակները՝ աղջիկներից յուրաքանչյուրին հասավ 2սրվակ:
Սա նշանակում է, որ 4-ը անմնացորդ բաժանվում է 2-ի՝
4 : 2 = 2
Հիշենք, որ զույգ են կոչվում այն թվերը, որոնք վերջանում են 0, 2, 4, 6, 8 թվանշաններով։ Դրանք այն թվերն են, որոնք բաժանվում են 2-ի։ Մնացած թվերը կոչվում են կենտ։
Թվի բազմապատիկ կամ պատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է այդ թվի վրա:
Թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա բաժանվում է այդ թիվը առանց մնացորդի:
Օրինակ՝ 35-ը 7-ի բազմապատիկ է, հաճախ ասում են նաև պատիկ է, իսկ 7-ը 35-ի բաժանարար է:
35-ը 7-ի պատիկ է, քանի որ այն անմնացորդ բաժանվում է 7-ի:
34-ը 7-ի պատիկ չէ, իսկ 7-ը՝ 34-ի բաժանարար չէ:
34-ը 7-ի պատիկ չէ, քանի որ այն 7-ի բաժանվում մնացորդով:
Առաջադրանքներ
625, 627, 635, 637
14. 04. 20-15.04.20
Թեմա- 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները- Ուշադիր ուսումնասիրիր
դասագրքի 587 և 640 համարների ներքևի կանաչ դաշտում գրված բացատրությունները և կատարիր այդ վարժությունները։
Առաջադրանքներ
588, 589, 643, 651
16.04.20-17.04.20
Թեմա- 2-ի և 5-ի բաժանելիության հայտանիշները
Պատկերացրու, որ թվերի տակի խնձորները պետք է հավասար տեղավորել 2 տուփերում:
2 և 4 թվերի դեպքում դա կստացվի՝
2-ի դեպքում յուրաքանչյուր տուփում կտեղավորենք մեկական խնձոր՝ 2:2=1,
4-ի դեպքում երկուական խնձոր` 4:2=2
Սա հետևյալ պնդման հետևանքն է․
Ցանկացած զույգ թիվ անմնացորդ բաժանվում է 2-ի:
1, 3 և 5 թվերի դեպքում խնձորները հավասար տեղավորել 2 տուփերում չի ստացվի՝ մեկ խնձոր միշտ կավելանա:
Սա էլ բխում է հետևյալ պնդումից:
Ցանկացած կենտ թիվ 2-ի բաժանելիս առաջանում է 1 մնացորդ:
Հիշենք 10-ի բաժանելիության հայտանիշը:
Եթե թվի գրառման վերջին թվանշանը 0-ն է, ապա թիվը անմնացորդ բաժանվում է 10-ի:
Իսկ ի՞նչ կլինի 5 թվի դեպքում․
Եթե թվի գրառման վերջին թվանշանը 0 է կամ 5, ապա թիվը անմնացորդ բաժանվում է 5-ի:
Օրինակ՝
85,380,27405 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ դրանց վերջին թվանշանը 0 է կամ 5
Առաջադրանքներ
656, 660, 662, 688, 699, 703, 706, 707, 708
Понравилось это:
Нравится Загрузка...
Похожее