Սիրելի սովորողներ, շարունակում ենք ընտանեկան նախագիծը։ Ստորև ներկայացնում եմ ուսումնական նյութ՝ տեսական և գործնական առաջարկներով։ Կատարեք տրված առաջադրանքները ընտանիքի անդամների հետ, փորձեք տեսնել, թե ո՞վ է ավելի արագ կատարում: Ստորև ես նշել եմ կատարման ժամանակացույց միայն ձեզ օգնելու նպատակով, եթե համաձայն չեք լինի, ժամկետները կարող եք որոշել ընտանիքի հետ քննարկելով։
13.04.20- 15.04.20
Թեմա 1- Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
Եթե կոտորակների հայտարարները հավասար են, ապա ասում են, որ կոտորակներն ունեն ընդհանուր հայտարար:
Օգտվելով կոտորակների հիմնական հատկությունից՝ տրված կոտորակները կարելի է այնպես փոխել, որ դրանք ունենան հավասար հայտարարներ: Այդ դեպքում ասում են, որ կոտորակները բերվում են ընդհանուր հայտարարի:
Օրինակ
Եթե 3/4 կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք 3-ով, իսկ 5/6 կոտորակի համարիչն ու հայտարարը՝ 2-ով, ապա նրանք կբերվեն ընդհանուր հայտարարի, որը 12-ն է՝
3/4=3⋅3/4⋅3=9/12 և 5/6=5⋅2/6⋅2=10/12
Այն թիվը, որով պետք է բազմապատկել կոտորակի համարիչն ու հայտարարը, որպեսզի ստացվի նոր հայտարար, կոչվում է լրացուցիչ արտադրիչ:
Վերևի օրինակում 3/4-ի լրացուցիչ արտադրիչը 3-ն է, իսկ 5/6-ինը՝ 2-ը:
Այսպիսով՝ կոտորակները ընդհանուր հայտարարի բերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:
1. Գտնել տրված կոտորակների հայտարարների որևէ ընդհանուր բազմապատիկ, որն էլ կլինի ընդհանուր հայտարարը:
2. Գտնել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը:
3. Յուրաքանչյուր կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկել իր լրացուցիչ արտադրիչով:
Օրինակ
3/4, 2/9 և 5/18 կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի:
Ամենափոքր ընդհանուր հայտարարը 36-ն է: Գտնենք երեք կոտորակների լրացուցիչ արտադրիչները և դրանցով բազմապատկենք կոտորակների համարիչներն ու հայտարարները՝
3/4=3⋅9/36=27/36, 29=2⋅4/9⋅4=8/36 և 5/18=5⋅2/18⋅2=10/36
Առաջադրանքներ
1153, 1154, 1156
1159, 1160, 1163
1164, 1166, 1168
16.04.20-17.04.20
Թեմա 2-Տարբեր հայտարարներով կոտորակների գումարումն ու հանումը
Տարբեր հայտարարներով կոտորակները գումարելիս կամ հանելիս, սկզբում պետք է կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, ապա գործողությունը կատարել հավասար հայտարարներով կոտորակների հետ:
Օրինակ՝
1. Հաշվենք կոտորակների գումարը՝ 4/5+1/10
Քանի որ՝ 4(2/5=4⋅2/5⋅2=8/10, ապա առաջին կոտորակը կարող ենք փոխարինել իրեն հավասար 8/10 կոտորակով:
Համարիչի վերևում գրված 2 թիվը կոչվում է լրացուցիչ արտադրիչ:
Հիմա գումարենք հավասար հայտարարներով կոտորակները՝ 8/10+1/10=9/10
Լուծման ամբողջ ընթացքը գրում ենք այսպես՝
4 x2/2x5+1/10=8/10+1/10=9/10
Օրինակ
2. Հաշվենք կոտորակների տարբերությունը՝ 2/3−4/7
2x7/3×7−4x3/7×3=14/21−12/21=2/21
1173, 1176, 1178- ա, բ, գ, գ, ե, զ, է, 1180- ա,բ,գ,դ,ե
1227- ա, բ, գ, գ, ե, զ, է, ը, 1228, 1233