Թեմա՝ Կոտորակների բազմապատկում-բաժանում․ ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը- 11.05.20-15.05.20
Մասնակիցներ- 5-րդդասարանի սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական նյութի յուրացում ընտանեկան մթնոլորտում՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ
Ընթացքը- սիրելի սովորողներ, կարդում եք թեման,դիտում եք տեսանյութերով բացատրությունները, սովորում եք, ընտանիքի անդամների հետ լուծում եք խնդիրները. կարող եք կազմակերպել երեկոյան հետաքրքիր խաղ- մրցույթներ, ցանկության դեպքում տեսագրել և ուղարկել հղումները:
Առաջարկվող ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ
1. Սովորական կոտորակի բազմապատկումն ու բաժանումը բնական թվով
Տեսություն
Սովորական կոտորակի բազմապատկումը բնական թվով
Խնդիր: Խխունջը 1 րոպեում անցնում է 2/13 մ: Որքա՞ն կանցնի խխունջը 3 րոպեում:

Լուծում:
Խխունջը 3 րոպեում կանցնի 2/13+2/13+2/13=6/13 մ:
Հավասար թվերի գումարը սովորաբար գրում են արտադրյալի տեքով: Այդպես են վարվում նաև սովորական կոտորակների դեպքում:
Հետևաբար, խնդրի լուծումը կարելի է գրել՝ 2/13⋅3=2⋅3/13=6/13
Պատասխան՝ 3 րոպեում խխունջը կանցնի 613 մ:
Սովորական կոտորակը բնական թվով բազմապատկելու համար, պետք է այդ թվով բազմապատկել կոտորակի համարիչը՝ a/b⋅n=a⋅n/b
Սովորական կոտորակի բաժանումը բնական թվի վրա
Խնդիր: Շոկոլադի սալիկը կազմված է 42 կտորներից: Մարիամը և նրա վեց ընկերուհիները կերան շոկոլադի սալիկի 35 կտոր:
Սալիկի ո՞ր մասը նրանք կերան: Սալիկի ո՞ր մասը կերավ նրանցից յուրաքանչյուրը:

Լուծում: Շոկոլադի սալիկի յուրաքանչյուր կտոր կազմում է նրա 1/42-րդ մասը, իսկ 35 կտորները կազմում են սալիկի 35/42-րդ մասը:
Հետևաբար, յուրաքանչյուր աղջիկ կերավ սալիկի 35/42:7-ը
Ընդհանուր դեպքերը դիտարկել դասագրքի 174, 186 էջերից
1248, 1250 ա-ը , 1251,
1259, 1298, 1319,
1322, 1326