untitledԹեմա՝  Մաս և ամբեղջ․ մասի գտնելը

Ժամանակահատվածը- 11.05.20-15.05.20

Մասնակիցներ- 4-րդդասարանի սովորողներ

Նպատակը՝ Ուսումնական նյութի յուրացում ընտանեկան մթնոլորտում՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ

Ընթացքը- սիրելի սովորողներ, կարդում եք թեման,դիտում եք տեսանյութերով բացատրությունները, սովորում եք, ընտանիքի անդամների հետ լուծում եք խնդիրները. կարող եք կազմակերպել երեկոյան հետաքրքիր խաղ- մրցույթներ, ցանկության դեպքում տեսագրել և ուղարկել հղումները:

Առաջարկվող ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ

Դասագիրք

Ամբողջի մասը

Նայիր այս քառակուսուն: Քառակուսին բաժանված է 2 հավասար մասի:

Մասերից յուրաքանչյուրը քառակուսու կեսն է կամ ասում են 1/2-րդ մասը:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ երկրորդ մասը:
кв1.png

Այս քառակուսին բաժանված է 4 հավասար մասերի և վերցված է դրանցից մեկը:

Վերցվածը քառակուսու 1/4-րդ մասն է:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ քառորդ մասը:
кв3.png

Այս քառակուսին բաժանված է 8 հավասար մասերի և վերցված է դրանցից մեկը:
Վերցվածը քառակուսու 1/8-րդ մասն է:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ ութերորդ մասը:
кв4.png
Օրինակ
Այս պիցան բաժանված է 8 հավասար մասերի:
пица1.png
Մասերից յուրաքանչյուրը պիցայի 1/8-րդ մասն է:
пица2.png
Թվի մասը գտնելը
Խնդիր: Անահիտն ուներ 500 դրամ:
դր.png
Այդ փողի 1/5-րդ մասով նա գնեց 4 գրիչ, իսկ մնացած փողի 1/10-րդ մասով՝ 2 մատիտ:
Վերջում Անահիտը գնեց 1 տետր, որի արժեքը կազմեց իր մոտ մնացած փողի 1/6-րդ մասը:
ա. Որքա՞ն արժե մեկ գրիչը:
բ.  Որքա՞ն արժե մեկ մատիտը:
գ.  Որքա՞ն արժե մեկ տետրը:
 
Լուծում:
 
1. Գտնենք մեկ գրիչի գինը:
Սկզբում պետք է գտնել 500 դրամ փողի 1/5-րդ մասը:
Ստանում ենք՝ 500:5=100
Այսպիսով, 500 դրամ փողի 1/5-րդ մասը կազմում է 100 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 4 գրիչ:
Հետևաբար, մեկ գրիչն արժե՝ 100:4=25 դրամ:
 
2. Գտնենք մեկ մատիտի գինը:
Գրիչները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 500100=400 դրամ:
Գտնենք այս փողի 1/10-րդ մասը:
Ստանում ենք՝ 400:10=40
Այսպիսով, 400 դրամ փողի 1/10-րդ մասը կազմում է 40 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 2 մատիտ:
Հետևաբար, մեկ մատիտն արժե՝ 40:2=20 դրամ:
 
3. Որքա՞ն փող մնաց Անահիտի մոտ:
Գրիչների վրա Անահիտը ծախսեց 100 դրամ:
Մատիտների վրա Անահիտը ծախսեց ևս 40 դրամ:
Գրիչների և մատիտների վրա Անահիտը ծախսեց 100+40=140 դրամ:
Անահիտի մոտ մնաց 500140=360 դրամ:
 
4. Գտնենք մեկ տետրի գինը:
Գրիչները և մատիտները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 360 դրամ, որի 1/6-րդ մասով նա գնեց 1 տետր:
Գտնենք 360 դրամի 1/6-րդ մասը:
Ստանում ենք՝ 360:6=60 դրամ:
Պատասխան՝
ա. Մեկ գրիչն արժե 25 դրամ:
բ.  Մեկ մատիտն արժե 20 դրամ:
գ.  Մեկ տետրը արժե 60 դրամ:
Առաջադրանքներ
843, 844, 847,
854,859, 860,
861, 864, 865, 876
888, 892, 900:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s