Թեմա՝  Խառը թվեր․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը- 18.05.20-22.05.20

Մասնակիցներ- 5-րդդասարանի սովորողներ

Նպատակը՝ Ուսումնական նյութի յուրացում ընտանեկան մթնոլորտում՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ

Ընթացքը- սիրելի սովորողներ, կարդում եք թեման,դիտում եք տեսանյութերով բացատրությունները, սովորում եք, ընտանիքի անդամների հետ լուծում եք խնդիրները. կարող եք կազմակերպել երեկոյան հետաքրքիր խաղ- մրցույթներ, ցանկության դեպքում տեսագրել և ուղարկել հղումները:

Խառը թվի գաղափարը

Children-social-security-benefits.jpg

                                                        3 երեխա
apple2.jpgapple2.jpg apple2.jpgapple2.jpg apple2.jpg
                                                         5 խնձոր
Ինչպե՞ս հավասար բաժանել 5 խնձորը երեք երեխաների միջև:

 
Սկզբում պետք է յուրաքանչյուր երեխայի տալ մեկական ամբողջ խնձոր, հետո մնացած 2 խնձորը բաժանել 3 հավասար մասերի:
Յուրաքանչյուր երեխայի կհասնի 2 այդպիսի մաս, այսինքն՝ մեկ ամբողջ խնձորի 2/3 -րդ մասը:
20100207---Apples-Cut.jpg
Յուրաքանչյուր երեխա ստանում է 1+2/3 խնձոր:
Հաճախ դա գրում են այսպես՝ 1 2/3 և կարդում՝ «մեկ ամբողջ երկու երրորդ»:
1-ը կոչվում է ամբողջ մաս, իսկ 2/3-ը՝ կոտորակային մաս:
Այն թիվը, որն ունի ամբողջ և կոտորակային մասեր կոչվում է խառը թիվ:
2 3/4՝ երկու ամբողջ, երեք չորրորդ: 2-ը ամբողջ մասն է, իսկ 34-ը՝ կոտորակային:
105 6/7՝ հարյուր հինգ ամբողջ, վեց յոթերորդ: 105-ը ամբողջ մասն է, իսկ 67-ը կոտորակային:
Խառը թվերի համեմատումը
Ցանկացած երկու խառը թիվ կարելի է համեմատել և պարզել, թե ո՞րն է դրանցից ավելի մեծ:
Նայենք այս անհավասարությանը: Ինչո՞ւ այն տեղի ունի:
xa.png
Տեսնում ենք, որ ձախ մասի խառը թվի ամբողջ մասն ավելի մեծ է, քան աջ մասի խառը թվի ամբողջ մասը՝ 2>1: Իսկ ի՞նչ դեր ունեն կոտորակային մասերը: Այս դեպքում, անհավասարությունը ճիշտ է ցանկացած ab և cd կանոնավոր կոտորակների համար:
Այսպիսով, եթե երկու խառը թվերից մեկի ամբողջ մասը ավելի մեծ է մյուս խառը թվի ամբողջ մասից, ապա անկախ թվերի կոտորակային մասերից առաջին խառը թիվն ավելի մեծ է:
Ինչպե՞ս համեմատել, եթե ամբողջ մասերը հավասար են:
x.png
Այս դեպքում արդեն պետք է համեմատել կոտորակային մասերը:
Վերևի օրինակում խառը թվերի ամբողջ մասերը հավասար են, ուրեմն պետք է համեմատել կոտորակային մասերը՝
7/m>5/m
Ընդհանուր կանոնն այսպիսին է:
1.  Եթե երկու խառը թվերի ամբողջ մասերը տարբեր են, ապա ավելի մեծ է այն խառը թիվը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:
2.  Եթե երկու խառը թվերի ամբողջ մասերը հավասար են, ապա ավելի մեծ է այն խառը թիվը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:
Առաջադրանքներ
1344, 1346, 1368, 1370
1388, 1394, 1398 ա-զ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s