Թեմա՝ Մասեր, կոտորակներ․ ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը- 18.05.20-22.05.20
Մասնակիցներ- 4-րդդասարանի սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական նյութի յուրացում ընտանեկան մթնոլորտում՝ ընտանիքի անդամների մասնակցությամբ
Ընթացքը- սիրելի սովորողներ, կարդում եք թեման,դիտում եք տեսանյութերով բացատրությունները, սովորում եք, ընտանիքի անդամների հետ լուծում եք խնդիրները. կարող եք կազմակերպել երեկոյան հետաքրքիր խաղ- մրցույթներ, ցանկության դեպքում տեսագրել և ուղարկել հղումները:
Մասերի համեմատումը



Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:
Ուշադրություն
Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է 6, 8 և 10 հավասար մասերի:



6 մասի 8 մասի 10 մասի
6 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/6-ին:
8 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/8-ին:
10 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/10-ին:
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ 6<8<10:
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է:
Հետևաբար,
1/6> 1/8>1/10
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:
Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:
Կոտորակներ
Ծանոթանանք կոտորակներին տեսանյութերի միջոցով
Առաջադրանքներ
901, 903, 905, 911
921, 922, 925, 927