Ժամկետը՝ հունիսի11- հուլիսի 30
Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ, ընտրությամբ խումբ, դասավանդողներ,։
Նպատակը և խնդիրները
Ընտանեկան դպրոցի ներգրավումը հակահամաճարակային միջոցառումներին, մաթեմատիկական գիտելիքների ամրապնդումն ու կիրառությունը կյանքում:
Նախագծի ընթացքը ընտանեկան դպրոցում
- Գիտենք, որ համաճարկից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հասարակական վայրերում պահպանել ֆիզիկական(սոցիալական) հեռավորություն։
- Սովորողները չափում են 1.5 մետր հեռավորություններ բակում, խաղահրապարակում, այգիներում, հասրակական վայրերում, այդ թվում՝ խանութներ, սրճարաններ, բանկեր և այլն։
- Չափելիս ինչ-որ նշանի միջոցով ցույց են տալիս 1.5 մետր իրարից հեռու գտնվող հատվածները՝ կարող են շրջանակներ գծել չգունաթափվող կավիճներով, կարող են գծել կամ ներկել։
- Հաշվում են, թե որքան մակերսի վրա կատարվեց աշխատանքը և այդ մակերեսում քանի՞ նշումներ տեղավորվեց, քանի՞ մարդ կարող է միաժամանակ լինել այդ վայրում, որպեսզի պահպանի ֆիզիկական(սոցիալական) հեռավորությունը՝ չվարակվելու համար։
- Տնից դուրս գալիս և աշխատանքը կատարելիս կրում են դիմակներ և ձեռնոցներ։
- Աշխատանքերը նկարում և տեսագրում են՝ լուսաբանման նպատակով։
Անհրաժեշտ գործիքներ- Դիմակ, ձեռնոց, բջջային հեռախոսներ, չափիչ գործիքներ՝ քանոն, մետր, ծրագրեր, որոնք ընթացքում չափում են հեռավորությունը, չգունաթափվող հաստ կավիչներ, ներկեր, ներկող վրձիններ և այլն։
Նախագծի արդյունքները՝ լրացվող