«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-8րդ դասարանների և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանի առարկաների ծրագրերը կազմվում են Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն, որի երկրորդ գլխի հոդված 7.2-ում նշվում է լրացուցիչ ծրագրի կազմման հնարավորության և կարգի մասին, մասնավորապես․ հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի կանոնադրությունը և ուսումնական պլանը հաստատում են դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի իրականացման նպատակը՝ հնարավորություն տալով «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկայի 7-8րդ և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանների հեղինակային ծրագրերի իրականացման։
«Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկա, 7-8րդ դասարաններ
Նպատակ․ խնդիրներ
Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն է։
Խնդիրներ․
- սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
- Սիրո և հետաքրքրության առաջացում դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
- Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու կարողության ձևավորում
- Սովորողների կողմից նոր ու հատաքրքրաշարժ խնդիրների կազմում ու լուծում
- Մաթեմատիկայի նկատմամաբ սիրո և հետաքրքրասիրության ավելացում
- Սովորողների մոտ գործնական կարողությունների ձևավորում ու զարգացում
- Խնդիրների ոչ բանաձևային և ոչ ստանդարտ լուծումների կարողության զարգացում։
Ուսումնական միջավայր.
Ուսումնական կաբինետ` դասավանդողի և սովորողների անհատական նոթբուքեր,
համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, դասավանդողի , սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք, խմբային բլոգ՝ բլոգավարելու համար։
Ուսումնական բաց միջավայր՝ հետազոտական, գործնական աշխատանքներ Սեբաստացիական կրթական պարտեզում, Սասնալանջում, ճամփորդությունների ընթացքում։
Ուսումնական այլընտրանքային միջավայր՝ թանգարաններ, լաբորատորիաներ․․․
Բովանդակություն/Թեմա
- Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
- Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
- Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում)
- (լրացվող)
«Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան (լրացվող)
Ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի կառնվեն Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի /Մաթեմատիկա 6-8-րդ դասարաններ/ վերջնարդյունքները՝ որպես ՀՀ-ում կրթության կազմակերպման ընդունված տեսլական։ Քննարկման տրված օրինակը՝ հղմամբ։
Պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն․
( լրացվող )
Էլ. ռեսուրս, գրականություն
http://kangaroo.am/problems.htm
http://gradaran.mskh.am- դասագրքեր
http://www.maths-and-gam