Գրական ակումբի հավաքներն ու ընթերցումները ինձ համար կրթահամալիրի ամենասնող իրադարձությունների թվին են պատկանում։ Ամեն անգամ յուրովի եմ հարստանում կարդալով, մասնակցելով, քննարկելով․․․

Կրթահամալիրը լուսավոր է, և այդ լույսի աղբյուրներից մեկը՝ տիկին Մարիետը, ով նաև <<Գրական ակումբի>> ղեկավարն է, ամռանը հերթական նվերը մատուցեց մեզ՝ ներկայացնելով <<Երեք սիրային նամակ>>։ Քանի որ այս շարքը իմ ամենասիրելիների թվին է պատկանում, հենց այս ստեղծագործություններին անդրադարձս կառանձնացնեմ՝ նախ նշելով ստեղծագերծությունները․

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։

Ապրիլ-մայիս 1725

Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին

kokto mare

Իմ Ժանո,

Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Աղբյուրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր․ Գրական ակումբ

Ինձ միշտ հետաքրքրել են պատմական նամակները, այս առանձնացված սիրայինների մեջ ևս նկատվում էր արիստոկրատ վեհությունը, որը ժամանակակից աշխարհում կարելի է երկար փնտրել ու չգտնել, դրանց մեջ խորը գեղեցկություն կա, վեհություն՝ հաճախ պարզ բառերով արտահայտվող․․․

Առանձնացնեմ որոշ մտքեր, որոնք մտածելու տեղիկք տվեցին․ <<դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել>> ։ Ինչ լավ է, որ մարդիկ միանգամից են հասկանում՝ այն, ինչ թանկ է, չի կարելի վատնել անհիմն պատճառներով։

<<Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը>>- ինչ խոսք՝ եթե ինքներս ենք մեր նկատմամբ իշխանություն տալիս մեկ այլ մարդու, պիտի նաև հաշվի առնենք,որ այդ իշխանությունը կարող է ցանկացած կերպ օգտագործվել, հետևաբար պետք է նաև երկար մտածել մինչ այդ քայլը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s