Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Վայր՝ Միջին դպրոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ 03.09.20- 20.09.20

Նպատակը՝

Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։

Խնդիրները՝

  1. Ձևավորել իրավական նորմերին ծանոթանալու, դրանց հետ աշխատելու մշակույթ,
  2. Բարձրացնել իրավական գիտելիք ունենալու կարևորությունը,
  3. Ինտեգրել իրավունք հասկացությունն ուսումնական պրոցես,
  4. Ծանոթանալ սովորողների հետաքրքրություններին և ակտիվությանը վերոնշյալ թեմայում,
  5. Ակտիվացնել քաղաքացիական գիտակցությունը,
  6. Ապահովել ներածական մուտք 2020-2021 ուսումնական տարի։

Ընթացքը՝

Սովորողներն ընտանեկան դպրոցի շրջանակներում ծանոթանում են տրամադրված նյութերին(ցանկության դեպքում ավելացնում են իրենց տարբերակները), պատասխանում են տրված հարցերին, լրացնում են նախատեսված նշումների վայրում, պատասխանում են հարցերին ու առաջարկներին նյութն ուսումնասիրելուց հետո։ Արդյունքները հրապարակում բլոգներում, որոնք քննարկելու ենք կենդանի դասապրոցեսի ընթացքում։

Արդյունքներ՝

Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։

Ուսումնական նյութ

Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։

Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․

  1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
    հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
    պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
    լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
    հավասարապես մատչելի բոլորի համար:
  2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
    իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
    պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
    հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
    կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
  3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
    ունեն:

ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։

Տեսանյութ

Ինչ անել՝

Սիրելի՛ սովորող, կարդա՛ ուսումնական նյութը, ուշադրությամբ ուսումնասիրիր նրանում ներառված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, պատասխանիր ներքոնշյալ հարցերին և տեղադրիր աշխատանքդ բլոգում։ Մենք այն նաև քննարկելու ենք միասին շատ հետաքրքիր միջավայրում։

Հարցաշար

  1. Մինչ այս ի՞նչ գիտեիր  օրենքի և իրավունքի մասին։
  2. Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։
  3. Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։
  4. Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։
  5. Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։
  6. Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։
  7. Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։

Շնորհակալություն, որ օգտվեցիր կրթության քո իրավունքից։ Մենք դեռ կքննարկենք քո առաջարկներն ու դիտարկումները։

Հասմիկ Իսրայելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s