Մայիսյան հավաքի նախապատրաստություն. (01.05. 2021֊ 30. 05. 2021) նախատեսված նախագծերի ուղղությունները «Մաթեմատիկա և երևակայություն», «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաների շրջանակում.

. Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 

1. Մաթեմատիկա՝ ըստ միջավայրի

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետը` 12.05.21֊30.05.21

Նպատակը՝

  • կիրառենք մաթեմատիկական գիտելիքներ տարբեր միջավայրերում։

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Ցույց տալ մաթեմատիկայի կիրառությունը կյանքում

Ընթացքը՝

Սովորողների հետ ընտրում ենք մեզ հետաքրքրող, նախասիրություններին հարմար բաց միջավայր կրթահամալիրի տարածքում, որտեղ ցանկանում ենք վարել մաթեմատիկական մեր դասերը։ Նրանցից յուրաքանչյուրը կազմում է տվյալ միջավայրին վերաբերող խնդիրներ, որոնք լուծելու դեպքում, կազմողը և ընկերների կազմած խնդիրները լուծողը <<օգտվում է>> այդ միջավայրից։ Միջավայրերը կարող են լինել սպորտային, մշակութային, կրթական․․․

Արդյունքներ՝

Արդյունքներն ամփոփում ենք բլոգներուն

.Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր:

2. Խելացի պատուհաններ բացօթյա լսարանում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետներ` 03.05.21֊25.05.21

Նպատակը՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, նորարարական աշխատանքներ`թափոնների միջոցով։

Խնդիրները`

  • Մեծացնել սերը շրջակա միջավայրի խնամքի հանդեպ,
  • Զարգացնել նախաձեռնողական, իմքնուրույն աշխատանքի, գործնական, համագործակցային հմտություններ։

Ընթացքը

Դիզայների հետ քննարկում ենք տարածքն ու աշխատանքների ոճը։ Դիմել կրթահամալիրի արհեստանոցներին հին, ոչ պիտանի պատուհանափեղկերի տրամադրման համար։ Ձեռք բերելուց հետո դրանք ներկում ենք, մաքրում, մշակում, շտկում, նորոգում դիզայների հետ ընտրելով տեսքը։ Անհրաժեշտության դեպքում միացնում և ստանում նոր պարագաներ` ծաղկամաններ, պահարաններ…

Արդյունքներ`

Արդյունքները տեսանելի կլինեն միջավայրում, աշխատանքները կհչապարակվեն բլոգներում։

.Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Ծրագրերի վերանայում, փոփոխություններ, գնահատում, ամփոփում։

. Համագործակցություն/ճամփորդություն

. <<Թումո>> տեխնոլոգիական կենտրոն

.»Մերգելյան գործարանի» հետ

. ՀՀ կենտրոնական բանկի թանգարան` որպես «Ֆինսական կրթություն» նախագծի ամփոփում

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝  19.05.21

ՍԿԻԶԲԸ՝ 12:00, ԱՎԱՐՏԸ՝ 16:00

Ճամփորդողներ`

Միջին դպրոցի 6֊րդ, դասարանի սովորոներ` առանձին խմբերով։

Կազմակերպիչներ` Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s