Ծրագիր 2021-2022

Առարկայական ծրագրեր․

  • Մաթեմատիկա 6-րդ դասարան,
  • Մաթեմատիկա և երևակայություն,
  • Մաթեմատիկա առանց բանաձևերի,
  • Ռոբոտաշինություն

6-րդ դասարանների
Մաթեմատիկա առարկայի ուսումնական ծրագիր

 Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`

  • լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում
  • թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական
  • իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • հետազոտական և վերլուծական մտածողության զարգացում
  • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների զարգացում 
  • որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
    քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների ձևավորում
  • ուշադրության, հիշողության, աշխատասիրության, հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության զարգացում
  • սեփական ուժերի նկատմամբ վստահության ձևավորում
  •  ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորումը
  • սովորել և  սովորածը փոխանցելու կարողության ձևավորում
  • խնդիրներ կազմելու և առաջադրելու կարողությունների ձևավորում
  • համակարգչային ծրագրերում և հարակից առարկաներում կիրառվող մաթեմատիկական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • համակարգչային ծրագրերի տիրապետում, որոնք նպաստում են

մաթեմատիկայի մատչելի յուրացմանը (Geogebra, math-o-mir)

Ծրագրի խնդիրները

  • Խորացնել թվի դիրքային գրության վերաբերյալ պատկերացումները
  • Զարգացնել տասնորդական կոտորակները համեմատելու, դրանցով թվաբանական գործողություններ կատարելու, ճշգրիտ հաշվարկներ կատարելու, տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը կլորացնելու և տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ
  • Ամբողջացնել պատկերացումները ռացիոնալ թվերի մասին: Ձևավորել ռացիոնալ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանք թվային ուղղի վրա պատկերելու, ռացիոնալ կոորդինատներով թվազույգերը կոորդինատական հարթության վրա պատկերելու կարողություններ
  • Խորացնել մակերեսի և ծավալի վերաբերյալ գիտելիքները, ուղղանկյան մակերեսի և ուղղանկյունանիստի ծավալի հաշվման, տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ, ձևավորել չափման հարմար գործիք և միավոր ընտրելու, չափումներ կատարելու, արդյունքը գրանցելու, չափման մի միավորից մյուսին անցնելու, աչքաչափով մեծությունները գնահատելու հմտություն։ 
  • Ներմուծել բացասական ամբողջ թվի հասկացությունը և ամբողջացնել ամբողջ թվերի և նրանց հետ կատարվող թվաբանական գործողությունների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները: 
  • Խորացնել կարողություններ կիրառական ստանդարտ խնդիրների մոդելավորման և լուծման վերաբերյալ, տալ պատկերացումներ ոչ ստանդարդ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ:
  • Ձևավորել գիտելիքներ և կարողություններ տոկոսի, նրա վերաբերյալ հիմնական խնդիրների և կիրառությունների վերաբերյալ: 
  • Ծանոթացնել հանրահաշվի այբուբենի, արտահայտության և հիմնական բանաձևերի` հավասարության, հավասարման, անհավասարության և անհավասարման հետ, տալ դրանց մաթեմատիկական և կիրառական նշանակությունը
  • Խորացնել գիտելիքները բնական, ամբողջ ցուցիչով աստիճանների, քառակուսի արմատի և մեկ փոփոխականով բազմանդամների ուսուցման կարողությունները:

Ուսումնական միջավայր.

Դասընթացի  կազմակերպումը.


Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (մաթեմատիկա 6-րդ դասարան-4 ժամ) և մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի:
վերջինիս համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով:  Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Նախագծի արդյունքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը կամ սովորողը առաջարկում իր ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում են տվյալ ծրագրի ուսուցանում մյուս սովորողների համար, տարվում են   սովորող-սովորոցնեող աշխատանքներ:  Սովորողներն մասնակցում և քննարկում են ամենամսյա  մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ կամ երրորդ մակարդակի խնդիրները:

Գնահատումը

 Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում է սովորողների ուսումնառության գնահատման  1-10 միավորային համակարգ, որի իրականացման ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, այլընտրանքային հեղինակային գնահատման կարգ:

 Այսինքն՝ «Մաթեմատիկա» առարկայի  գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումն ուղղված է տվյալ առարկայի  սովորողի գիտելիքի աճը բնութագրելու, նրան մոտիվացնելու, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը նշելու համար:

 «Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում տարին բաղկացած է չորս ուսումնական շրջաններից, ուստի սովորողն տարեվերջյան ամփոփիչ գնահատանիշը ստանումում է չորս 
ուսումնական շրջաններում կատարած  իր աշխատանքներիի վերջնարդյունքներիի հիման վրա:

 1-10 գնահատման համակարգի սանդղակն ըստ իմ իրականացման՝

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:

Բովանդակություն
Նախագծային աշխատանքների իրականացման համակարգչային ծրագրերն են ՝
word (Formula վահանակ), math-o-mor, Geogebra և այլ ծրագրեր…

6-րդ դասարան

Հարաբերություններ, համեմատականություններ, տոկոսներ

Տվյալներ և տվյալների մշակում

Ամբողջ թվեր

Կոորդինատային հարթություն

Ռացիոնալ թվեր

Հավասարումներ

Տասնորդական կոտորակներԱմենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)։

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-8րդ դասարանների և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանի առարկաների ծրագրերը կազմվում են Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն, որի երկրորդ գլխի հոդված 7.2-ում նշվում է լրացուցիչ ծրագրի կազմման հնարավորության և կարգի մասին, մասնավորապես․ հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի կանոնադրությունը և ուսումնական պլանը հաստատում են դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի իրականացման նպատակը՝ հնարավորություն տալով «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկայի 7-8րդ և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանների հեղինակային ծրագրերի իրականացման։

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկա, 7-8րդ դասարաններ

Նպատակ․ խնդիրներ

Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն է։

Խնդիրներ․

  • սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սիրո և հետաքրքրության առաջացում  դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու կարողության ձևավորում
  • Սովորողների կողմից նոր ու  հատաքրքրաշարժ  խնդիրների կազմում ու լուծում
  • Մաթեմատիկայի նկատմամաբ սիրո և հետաքրքրասիրության ավելացում
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում
  • Խնդիրների ոչ բանաձևային և ոչ ստանդարտ լուծումների կարողության զարգացում։

Ուսումնական միջավայր.
Ուսումնական կաբինետ`  դասավանդողի  և սովորողների անհատական նոթբուքեր,
համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, դասավանդողի , սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք, խմբային բլոգ՝ բլոգավարելու համար։

Ուսումնական բաց միջավայր՝ հետազոտական, գործնական աշխատանքներ Սեբաստացիական կրթական պարտեզում, Սասնալանջում, ճամփորդությունների ընթացքում։

Ուսումնական այլընտրանքային միջավայր՝ թանգարաններ, լաբորատորիաներ․․․

Բովանդակություն/Թեմա

  1. Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
  2. Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
  3. Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում

Ուսումնական նյութերը փոփոխվող են` ըստ ընթացիք նախագծերի։ Դրանց նախնական և հիմնական բովանդակություններն ամփոփված են.

«Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան,

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-րդ, 8֊րդ դասարաններ բաժիններում

Ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի կառնվեն Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի /Մաթեմատիկա 6-8-րդ դասարաններ/ վերջնարդյունքները՝ որպես ՀՀ-ում կրթության կազմակերպման ընդունված տեսլական։ Քննարկման տրված օրինակը՝ հղմամբ։

Ուսումնական շրջանի ավարտին, ամփոփումն իրականացվում է հարցաթերթի գրավոր և բանավոր պատասխանների միջոցով, որն արտացոլում է ոչ թե ինֆորմացիայի տիրապետման ճշգրտում, այլ ինքնագնահատում, ինքնաստուգում դասավանդողի և սովորողի համար միաժամանակ։ Հարցաշարի օրինակը` ստորև.

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը

Էլ. ռեսուրս, գրականություն

http://kangaroo.am/problems.htm
http://gradaran.mskh.am- դասագրքեր
http://www.maths-and-gam

Լրացուցիչ աշխատանք

Աշխատանք ընտրությամբ ` ըստ մակարդակների (1֊ին)

Աշխատանք ընտրությամբ ` ըստ մակարդակների(2֊րդ)

Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին(3֊րդ)

Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին (4֊րդ)

Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին (5-րդ ОбновлениеԱշխատաժամանակСКАЧАТЬՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՒԵՐԾՐԱԳՐԵՐРЕДАКТИРОВАТЬ «»ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ 6-8-ՐԴ- ԾՐԱԳԻՐ 2020-2021»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s