Սևան ազգային պարկում Վաղաշենի բնապահպանական ճամբարի մեր խումբը հերթական փուլն իրականացրեց օգոստոսի 8-10-ը։ Ուղևորությունն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Վաղաշենում մեզ դիմավորեցին հարավային դպրոցի ճամբարականները(ղեկավար՝ Գոհար Սմբատյան)։ Իրականացրինք հերթափոխի ծիսական փոխանցումը Սյուզի Մարգարյանի և Աննա Երիցյանի հետ միասին՝ երգ ու պարով, խաղերով։ Ճամբարականները դասավորեցին իրերը, ճաշեցինք, Սևան ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի պատասխանատու Արթուրի ուղեկցությամբ ծանոթացանք տարածքին, ճաշից հետո մաքրեցինք լողափնյա մի հատվածը, ալեկոծ Սևանի գեղեցկության ու հրապույրի ներքո, իրենց իսկ մաքրած հատվածը վայելեցին սովորողները՝ անցկացնելով լողի և մարզական պարապմունք։ Երեկոյան ընթրիքին մեզ օգնեցին արևային լապտերները:

Ճամփորդական երկրորդ օրը Առավոտյան շատ վաղ սկսվեց, ճամբարականները օրը վայելելուն և աշխատելուն շատ էին տրամադրված: Մարմնամարզություն, տարածքի և վրանների մաքրում, դասավորում, թեյ, նախաճաշ, լողի պարապմունք, շունիկների խնամք… մեզ տրամադրվեցին նոր, համապատասխան պարկեր: Ծանոթացանք Սևան ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի և ազգային պարկի փոխտնօրեն Աղաբեկ Ղազարյանի հետ, քննարկեցինք առկա և իրականացվող աշխատանքները, էկոլոգիական վիճակը: Տարածքի մանրակրկիտ մաքրում, էկոլոգիական վիճակի մասին զրույցներ, քննարկումներ, ուսումնասիրություն և անկեղծ, փաստարկված սեր Սևանի, բնության հանդեպ…

Ճաշից հետո, ֆիզիկական աշխատանքն ավարտելով, ուղեղի հավես մարզում իրականացրինք՝ մաթեմատիկական ֆլեշմոբային խնդիրների թարմ քննարկումով, խաղ-մրցույթով, որտեղ թիմերը ներկայացրին նաև իրենց առաջարկած խնդիրները: Մեզ միացած ընկերները զարմացան, որ ունենք ամենամսյա <<Կենգուրու>>։

Հաջորդիվ՝ լողի պարապմունքներ, վոլեյբոլ, տարածքի մաքրում, փայտի հավաքում: Երեկոյան ընթրիքը անտառում իհարկե պատկերացնելի չէ առանց խարույկի, թեյի, մրգի, քաղցրի և գաղափարների փոխամակման: Կամավորները ներկայացրին հասարակական տարբեր թեմաներ և տարածվեց քննարկում, և իհարկե, էկոլոգիական գիտելիքների և փորձի փոխանակում, Վաղաշենում իրականացված աշխատանքների քննարկում, ամփոփում և իհարկե կարտոֆիլի փուռ:

Ճամբարի վերջին օրը, առավոտյան վաղ, ճամբարականներին արթնացրին շնիկները, ինչին իհարկե իրենք դեմ չէին: Արևածագով սկսվեց օրը: Թեյախմություն, վրանների մաքրում, տարածքի խնամք և մաքրում, փայտի հավաքում, մարմնամարզություն, նախաճաշ, լողի պարապմունքներ և նախապատրաստական աշխատանքներ իրականացրինք հաջորդ հերթափոխի համար, որը ծիսական երգ ու խաղով փոխանցեցինք Հարավային դպրոցին՝ Շամիրամ Պողոսյանի գլխավորությամբ:

Ճամփա ընկանք, բայց այսքանով չավարտվեց ճամփորդությունը: Հայրավանքում բացահայտեցինք գեղեցիկ, գողտրիկ 15-րդ դարի եկեղեցին՝ դարերի օրհնությամբ ու ջերմությամբ: Աղոթքով ողջունեցինք հոգևոր տանն ու հաճելի տպավորություններով վերադարձանք:

Սևանը սիրեց մեզ այնքան շատ, որքան մենք իրեն՝ խնամքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s