
Նոյենոյեմբերի 7-9-ին միջին դպրոցի սովորողները, դասավանդողներ Հասմիկ Իսրայելյանի, Քնարիկ Մելքոնյանի և Շուշան Ավագյանի և մարզիկ Էրիկ Իսահակյանի ուղեկցությամբ, եռօրյա հագեցած ճամփորդություն անցկացրին Արատեսի դպրական կենտրոնում։ Մեկնումն իրականացրինք Երևան֊Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես ճանապարհով՝ Սևանի օրհնությամբ այցելեցինք Հայրավանք, այնուհետև Քարվանատուն և Զորաց եկեղեցի։ Հասնելով Արատես, հանգստանալուց և տեղավորվելուց հետո սկսվեցին Արատեսի բացահայտումները՝ հատկապես մուտքի ճամբարականների համար։ Սովորողները ոգևորված և հետաքրքրված էին ընթացքով, որը շատ հագեցած էր տարբեր աշխատանքներով, նախագծային գործունեություններով․ հայրենագիտական արշավներ, ծառերի խնամք, հողի նախապատրաստում ծառատունկի, բերքահավաք, մաթեմատիկայի ֆլեշմոբային քննարկում, Սարյանական ընթերցումով թեյախմություն, տարածքի խնամք, մաքրում, խոհանոցային գործունեություն, լուսաբանումներ(ուղիղ եթերներ, լուսանկարներ, տեսանյութեր) և այլն՝ ներառելով ծրագրով նախատեսաված բոլոր կետերը։
Երրորդ օրը վերադարձանք Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով՝ ճանապարհին հաղթահարելով Սմբատաբերդի բարձունքը։
Մի հրաշալի ճամփորդություն և ամեն ինչ ստացված էր:
Սովորողների պատումներ
Դավիթ Հայրապետյան
Արայիկ Միքայելյան
Դավիթ Սարգսյան
Էսթեր Զարբաբյան