Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով՝ hasmik.israyelyan@mskh.am հասցեին
Ժամկետը՝
Հունիսի 20-հուլիսի 10
Նպատակը՝
- 2020թ_ի թարգմանական փառատոնի մասնակցում
- Խնդիրների փաթեթի ստեղծում
- Ընտանեկան աշխատանքներ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերում
Խնդիրները՝
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Նոր խնդիրների ստեղծում
- Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
- Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
Եկեք միասին և՛ խաղանք, և՛ թարգմանենք։
Առաջարկում եմ մասնակցել թարգմանական փառատոնին և ստեղծենք հայերեն օնլայն մաթեմատիկական խաղ մեր ընկերների համար։
ЛогикЛайк
Մուտք ենք գործում ЛогикЛайк մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Տեսանյութը ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մուտք գործում ЛогикЛайк կայքը և ինչպես ենք օգտվում կայքից։
Կայիքի խնդիրները թարգմանում ենք հայերեն և տեղադրում մեր ընտրությամբ գործունեության բաժնում։ Տեսնենք, թե ինչքան բանալիներ կարող ենք միասին բացել։
Արդյունքներ՝ լրացվող
Աղբյուրը՝ Անի Միրզոյանի բլոգ