Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում-Սասնալանջ

Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն։

Սույն հոդվածը ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը`  «Դրախտային այգու» արքետիպը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզ֊ բաց միջավայրում` Սասնալանջում։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ, հուն. սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ [1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ. Պետրոսյանը գրում է. «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։  Այդպիսի խորհրդանշական տարրեր են   Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդամով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզի էկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ թողնելով նաև մշակութային և հոգեբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

Հուլիս-օգոստոս, ինքնակրթություն

  • Օտար լեզվի զարգացում՝ անգլերենի, ռուսերենի դասընթացներ
  • Հեռավար կրթության մեթոդաբանության,  արդի դասական մանկավարժության ուսումնասիրությու
  • Երևանի մշակութային դեմքը․ Ֆիրդուսի ուսումնասիրություն
  • Հոգեբանական-ուսոմնական թրեյնինգներ
  • Կրթության մարդաբանության ուսումնասիրություն
  • Մաթեմատիկայի դասավանդման նախապատրաստական շրջան, ուսումնական ծրագրի մշակում
  • Հոդվածաշար  <<Դպիր>> ամսագրում
  • Ընթերցանություն

Ինքնակրթություն- ապրիլ

Ուսումնասիրության ոլորտներ

Մշակութաբանություն, մանկավարժություն, հոգեբանություն, բանագիտություն, մաթեմատիկա

  • մաթեմատիկական կրթություն
  • մշակութային մարդաբանություն
  • կրթության մարդաբանություն
  • հայոց բանահյուսական մշակույթ
  • սիմեոտիկա, նշանաբանություն
  • հոգեվերլուծություն
  • անալիտիկ հոգեբանություն
  • Յունգյան հոգեվերլուծական տեսություններ՝ սինխրոնություն, հոգեբանական տիպեր, տարիքային բաժանում, արքետիպեր
  • Արքետիպերի տեսություն․սկզբնավորող,  նոր և նորագույն դպրոցներ
  • հումանիստական սկզբունքներն ու անվտանգությունը նորագույն տեխնոլոգիաների և հեռավարության ֆոնին
  • կրթություն, մանկավարժություն՝ հեռավար, ընտանեկան դպրոցներ Հայաստանում
  • հեռավար կրթության հարթակներ․ meets.ji, Zoom, Teams
  • մշակութային, քաղաքական վերլուծություններ
  • մաթեմատիկական խնդիրների լուծում, վերլուծություն

Продолжить чтение «Ինքնակրթություն- ապրիլ»

Դ․ Պոյայի աշխատություններից

Իմ ինքնակրթության առաջիկա օգնականները։ Ուղղորդումը՝ Աշոտ Բլեյանի։

Դ․ Պոյա «Մաթեմատիկական հայտնագործություն»

Դ․ Պոյա «Ինչպես լուծել մաթեմատիկական խնդիրներ»

 

Մենթոր ուսուցիչ

v4-728px-Be-Proactive-Step-11Ժամանակակից կյանքում հաճախ հնչում է այն միտքը, որ մարդն ունակ է ամեն ինչի մասին տեղեկանալ` տեխնիկական միջոցներից օգտվելով, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային գրքեր կարդալով։ Բայց տեղեկատվության առատությունը մեզ խճճող գլխավոր հանգամանքն է, շատ է նաև չճշտված տեղեկությունների կույտը, որը մոլորեցնում է ավելի, քան՝ օգնում։ Продолжить чтение «Մենթոր ուսուցիչ»

«Գաստոն» Վիլյամ Սարոյան

    WSaroyanԻնչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։ Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։ Ոտաբոբիկ էր։

Продолжить чтение ««Գաստոն» Վիլյամ Սարոյան»

«Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան

Saroyan_10

Առաջին հայացքից Սարոյանի այս ստեղծագործությունը ընտանիքի պատմություն է թվում, որտեղ երեխան բաժանված ծնողների՝ այդ տարբեր անհատականությունների միջև է և ստիպված է շարունակ ընտրություն կատարել։ Եվ թվում է նաև, թե ծնողներն իրենց երեխային կորցնելու կամ պահելու հավերժական պայքարի մեջ են։ Продолжить чтение ««Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան»

Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից

maxresdefault

  • Պնդումներ, որոնց հետ համամիտ եմ․
  1. Իրավիճակների մեծ մասում մեր մտածողությունը լավագույնս աշխատում է այն դեպքում, երբ օգտվում ենք նրանից բնականորեն,
  2. երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին,
  3. մեր անելիքը անվստահության ու վախի այս կրկնվող արատավոր շրջանը քանդելն է և երեխաներին այն չափով վստահելը, որ չափով մեզ չեն վստահել,
  4. Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ: Բայց դա, անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու, լսելու և տեսնելու ընդունակության կորստին,
  5. Նախ՝ տեսությունները փոխվում են ավելի արագ, քան կհասցնենք նրանց հետևել,
  6. Ճիշտ չէ ասել, թե թվաբանական ունակությունները տեղակայված են ուղեղի որոշակի բաժնում,
  7. Ավելին իմանալու միակ միջոցը (անգամ այդ դեպքում գիտելիքները ճշգրիտ ու լիարժեք չեն լինի) սուզվելը, լողալն ու նայելն է, թե մենք ինչ կարող ենք տեսնել մեր մտքերի խորը ջրերում,
  8. Սերը բացահայտում է փաստեր, որոնք առանց նրա կմնային չբացահայտված:

Продолжить чтение «Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից»

Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Երկու կարճ նախադասությունները իմ մտապատկերում առաջացրին մեծամտության մասին կարծիք։ Այսինքն՝ արտահայտում է աքաղաղի մեծամտությունը։ Նա կարծում է, որ լուսաբացը կախված է իր կանչից։ Փոքր ինչ նմանեցրի հայակակն մի ասացվածքի շան մասին, որը ասում է․ <<Շունը նստել էր դեզի հովին, կարծում էր՝ իր պոչի հավն է>>։ Продолжить чтение «Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․»