Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են: Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:
Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:Ասում են, որ M և M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ, 2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:
Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝
և բնության մեջ՝
Առաջադրանք 1Գորգի վրա ցույց տանք համաչափությունները.
Առաջադրանք2. Ընտրի՛ր քո շրջապատում, բնության մեջ հայելային համաչափություններով լի պատկեր/առարկա, ցույց տուր և հաշվիր դրա համաչափության առանցքները, աշխատանքը տեղադրիր և ցուցադրիր բլոգում։
Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով:
Սեբաստացի ծնողական համայնքի ներկայացուցիչների, ոլորտում հայտնի գործիչների կազմակերպած վարպետաց դասեր
Գործընկեր դպրոցների, սովորողների համար կազմակերպվող վարպետաց դասեր՝ կրթական ծրագրի տարածում։
2․ Մաթեմատիկական ռոբոտիքս
Համագործակցային նախագիծ, որի շրջանակներում սովորողները ուսումնասիրում են մաթեմատիկայի կիրառությունը ռոբոտների ստեղծման և կառավարման գործընթացում։ Կառուցում ենք ռոբոտներ, հրահանգավորում ենք դրանց և ծրագրաբորում՝ մաթեմատիկական գիտելիքների միջոցով։
3․ Մաթեմատիկական համաչափությունները հայկական գորգերում․
Մասնակցում ենք ազգագրության փառատոնին Երևանում և մարզերում ՝ հայկական գորգերի, զարդանախշերի ուսումնասիրության միջոցով, որտեղ գեղագիտական հնարքները կապած են նաև մաթեմատիկական համաչափությունների հետ։ Ճամփորդում ենք, այցելում ենք պատկերասրահներ, թանգարաններ, գորգագործական կենտրոններ, լուսանկարում ենք, պատրաստում ենք տեսանյութեր։
Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։ -Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։ -Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։ Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։ 2. Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։ 3. Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։ 4. Գևորգն ասաց․ -Հակոբը 1000-ից շատ գիրք ունի։ Ո՛չ, – հակադրվեց Աշոտը, – նա ավելի քիչ գիրք ունի։ Այնուամենայնիվ, նա գիրք ունի, – պնդեց Սարգիսը։ Եթե այս պնդումներից միայն մեկն է ճիշտ, ապա որքա՞ն գիրք ունի Հակոբը:
Արամ Հակոբյանի և Նորայր Խրիմյանի «Տրամաբանական խաղեր» գրքից
Մասնակիցներ՝ Միջին և ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Վարող՝ Միջին դպրոցի ծնող Անդե Մալքոնյան
Կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան
Նպատակը․ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի ծնող Անդե Մալքոնյանի վարպետաց դասի ներկայացում՝ արդիական <<ՏՏ անվտանգության>> թեմայով։
Ընթացքը՝
ՏՏ ոլորտի մասնագետ Անդե Մալքոնյանը ներկայացնում է վարպետաց դաս «ՏՏ անվտանգություն» թեմայով։ Վարպետաց դասին մասնակցում են 7-3 ջոկատի ճամբարականներն, ինչպես նաև Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ։
Ճամբարային ընթացքի բացահայտումներից մեկը հումորասեր Գագիկն է, ով համառորեն չցանկացավ լուսանկարվել։ Այնքան անեկդոտներ հասցրեց պատել դասընկերներին, որ խնդիրներն իրենց լուծումներով հազիվ էին առաջ գնում։ Որոշեցինք անկեղծ զրույցով ճանաչել իրար, պաղպաղակով քացրացնել օրն ու մի քանի րոպե ծանոթանալ Գագիկի՝ զվարճալի պատմությունների շտեմարանին։ Խոսեցինք մեր նախնիների պատմություններից, տեղաշարժերից, ով որտեղից է եկել ու հիմնել իր տահմը, որի շարունակողն ենք մենք։ Ի՜նչ հաճելի և ուրախ ծանոթություն ստացվեց ճամբարային ընթցաքի ամփոփման համար։
Այսօրվա 7֊3 ջոկատի նախագծային ընթացքը խնդիրներով ուղղորդվեց։ Լուծեցինք, քննարկեցինք մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբի խնդիրները և սկսեցինք թարգմանել օտար լեզուներով էլեկտրոնային խնդրագրքերի խնդիրներ։ Բագրատին աշխատանքը շատ դուր եկավ, նա արդեն թարգմանռլ, պատրաստել է խնդիրների առաջին խումբը։