Քաղաքային թափառում․ ես հոգատար եմ

  • Օրը՝  Մայիսի 14
  • Մեկնումը՝ ժ. 11:00
  • Վերադրաձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 11:00
  • Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
  • Երթուղային՝ քաղաքային տրանսպորտ
  • Կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Նունե Սմբատյան
  • Մասնակիցները. 7-րդ դասարան
  • Գումար՝ 1000 դրամ

Ճանապարհի նկարագրություն՝

Երթուղին- Առնո Բաբաջանյան փողոց- Սերգեյ Փարաջանովի թանգարան( քաղաքային №99 երթուղիով ընթացքից քայլք, թափառում)֊ Դիանա Աբգարի անվ. պուրակ- քայլք Մաշտոցի պողոտայով֊ Սբ․ Սարգիս եկեղեցի

Անհրաժեշտ իրեր

  • Ալկոգել
  • Դիմակ
  • Միանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Պոլիէթիլենային պարկեր աղբի համար

Ընթացքը․

Համացանցից տեղեկություններ ենք հավաքում մեր քաղաքի մասին, այնուհետև սովորողները գծում են երթուղին, քարտեզի վրա ուսումնասիրում և որոշում են երթի հերթականությունը: Տեղեկություններ են հանում Երևանի, ինչպես նաև այն վայրերի մասին, ուր այցելելու ենք: Թափառումների ընթացքում․ այցելում ենք թանգարան, ուսումնասիրելու լուսանկարելու, տեսանկարահանելու և լուսաբանելու ենք ճանապարհի շինությունները, Դիանա Աբգարի անվ. պուրակը, գեղեցիկ տեսարանները , այնուհետև մաքրման աշխատանքների ընթացքը, կանգառը Սբ. Սարգիս եկեղեցում։

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։

Մասնակիցներ․

1.Մուրադյան Դավիթ 7-5

2․Սարդարյան Յանա 7-5

3.Սարգսյան Հասմիկ 7-5

4.Բունիաթյան Նարեկ 7-4

5.Բաբաջանյան Դավիթ 7-4

6.Գրիգորյան Անիտա 7-4

7.Սարգսյան Լաուրա 7-4

8.Կագանյան Գայանե 7-7

9.Սինհա Մաքս 7-7

10.Ասատրյան Միքայել 7-7

11.Վիկտորյա Գիգոլյան 7֊3

12. Մարիամ Արշակյան 7֊3

13. Սուսաննա Սարգսյան 7֊3

14. Նարեկ Մնացակյան 7֊3

15. Նարե Կարապետյան 7֊3

Արդյունքներ

<<Քաղաքային թափառումներ>> և <<Ես հոգատար եմ>> նախագծերով իրականացրինք ճամփորդություն Երևանում։ №99 քաղաքային երթուղայինով սկսվեց ճամփորդությունը, այցելեցինք Ս․ Փարաջանովի թանգարան, քայլեցինք Մաշտոցի պողոտայով, Սբ․ Սարգիս եկեղեցու կանգառն ուղեկցվեց կանաչապատ հատվածների խնամքով, մաքրությամբ, անցանք Հրազդանի Կիրճով, Դիանա Աբգարի անվ․ պուրակում ծանոթացանք տեղանքին, ճանապարհին գտանք սելֆիի անկյուններ, լուսանկարվեցինք, հագեցրինք օրը քաղցրով և վերադարձանք №44 երթուղով։

10 մլն. ծառ ծրագրին միացան Սեբաստացիները

Ապրիլի 25֊ը մեր պետության համար այս տարի կարևորվեց «Քաղաքացու օրվա» և «Երկրի օրվա» նշումով «1000000 ծառ» պետական ծրագրով համապետական ծառատունկի իրականացմամբ; «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար նման գործունեությունն անընդհատ․ ծառատունկ, կանաչ տարածք, բնական միջավայրի բարեկարգում, խնամք, հոգատարություն բնության հանդեպ․․․ այնպես մշտական, այնքան շարունակական, ասես՝ ամենօրյա ծես։ Բնական է, որ համապետական ծառատունկի տոնին միանալու հնարավորությունը բաց չթողեցինք։

Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին(գեղեցիկ ընտանիքի և ընկերների հետ միասին) հրավիրեց տոնական «արարողությանը»։

Կանչն ընդունոցին Լիլիթ Յախինյանն ու Սամվել Թամազյանը Ավագ դպրոցի սովորողների` Առաքել Գրիգորյանի, Սերգեյ Մինասյան, Արմեն Ստեփանյան, Ինեսա Գափոյան, Մարիամ Մնացականյան, Միլենա Մադոյան, Մարինա Ղազանչյան պատրաստակամությամբ։

Դե ուրախ տրամադրությունն էլ ո՞վ ապահովեր, եթե ոչ Նելի Փիլոյանը։

Իրադարձության լուսաբանման առաջարկն էլ անսպասելի ուրախությամբ ընդունեցինք ես` Հասմիկ Իսրայելյանը և Մարիաննա Գևորգյանը։ Գնացինք…

Ճանապարհը գեղեցիկ էր, ոգևորված, ուրախ` բարիքի ստեղծման ակնկալիքով, հրճվանքով։ Ընկեր Արտակը ներկայացրեց օրակարգը, ծրագիրը։ Տաք, արևոտ եղանակ, հետաքրքիր պատմություններ, կանգառ սառն աղբյուրի մոտ և շուտով Բյուրականում ենք։


Արագածոտնի մարզի անտառապետ ընկեր Մարատը մեզ դիմավորեց և տրամադրեց կաղնու, խնձորենու տնկիները։ Բյուրականում տնկվելու էր 10000000 ծառից 30000֊ը։ Սեբաստացիներն անցան գործի։

Նելի Փիլոյանն իր կախարդական կիթառով այնպիսի ուրախություն փոխանցեց, որ տնկիների խրձերն աննկատ մաշվեցին մեր ձեռքում. երգ ու պարով, հույս֊ուրախությամբ լցրեցին դաշտը։

Շուտով աշխատանքին միացան հարյուրավոր մարդիկ ՀՀԱԻՆ աշխատակիցներ, բնակիչներ, կազմակերպությունների անդամներ; Ընկեր Արտակին առաջարկեցի փոքրիկ շրջագայություն անել; Մեզանից քիչ հեռու աշխատող խմբերի այցելեցինք, մի քիչ զրույցի ու ծանոթության մեջ ի՞նչ վատ բան կա, եթե ոչ միայն լավը; Արի ու տես, որ բնակիչները այնքան էլ չոգևորվեցին մեր զրույցի հրավերից, փոխարենը մեր թափառումը համագործակցության լավ հնարավորությքւն ընձեռեց. ծանոթացանք «Մերգելյան գործարանի» աշխատակիցների հետ։ Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, առաջարկեցինք և համաձայնեցինք շուտով հյուրընկալվել Մերգելյան գործրանում` նախագծային խմբով և հյուրընկալել գործարանի սովորողներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչ խոսք. բեղմնավոր շրջագայություն ստացվեց։

Դե ինչ։ Աշխատանքն ավարտեցինք։ Իսկ ի՞նչ էր մնում, եթե ոչ աշխատող մարդկանց արդար քաղցը բավարարելը, լուսանկարվելը` բնության վայելքով, Սամվելի պատմություններով, Լիլիթի կատակով, Նելի Փիլոյանի կախարդական գործիքով։

Կենացներն ինչքան շատանում, այնքան քաղցրանում են, մենք որոշեցինք կիսաքաղցր թողնել` հաջորդ տոնական ծառատունկով հանդիպման համար։ Մի ծառատունկ էլ Բյուրականում ու տպավորիչ վերադարձ դեպի Երևան։ Այսքան կենսատու տոները թող շատանան, շատանան, մինչև ամբողջ Հայաստանը դրանք դարձնի առօրեական։ Երևի կհանդիպենք հաջորդ ծառատունկին։

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաքի նախապատրաստություն. (01.05. 2021֊ 30. 05. 2021) նախատեսված նախագծերի ուղղությունները «Մաթեմատիկա և երևակայություն», «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաների շրջանակում.

. Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 

1. Մաթեմատիկա՝ ըստ միջավայրի

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետը` 12.05.21֊30.05.21

Նպատակը՝

  • կիրառենք մաթեմատիկական գիտելիքներ տարբեր միջավայրերում։

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Ցույց տալ մաթեմատիկայի կիրառությունը կյանքում

Ընթացքը՝

Սովորողների հետ ընտրում ենք մեզ հետաքրքրող, նախասիրություններին հարմար բաց միջավայր կրթահամալիրի տարածքում, որտեղ ցանկանում ենք վարել մաթեմատիկական մեր դասերը։ Նրանցից յուրաքանչյուրը կազմում է տվյալ միջավայրին վերաբերող խնդիրներ, որոնք լուծելու դեպքում, կազմողը և ընկերների կազմած խնդիրները լուծողը <<օգտվում է>> այդ միջավայրից։ Միջավայրերը կարող են լինել սպորտային, մշակութային, կրթական․․․

Արդյունքներ՝

Արդյունքներն ամփոփում ենք բլոգներուն

.Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր:

2. Խելացի պատուհաններ բացօթյա լսարանում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետներ` 03.05.21֊25.05.21

Նպատակը՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, նորարարական աշխատանքներ`թափոնների միջոցով։

Խնդիրները`

  • Մեծացնել սերը շրջակա միջավայրի խնամքի հանդեպ,
  • Զարգացնել նախաձեռնողական, իմքնուրույն աշխատանքի, գործնական, համագործակցային հմտություններ։

Ընթացքը

Դիզայների հետ քննարկում ենք տարածքն ու աշխատանքների ոճը։ Դիմել կրթահամալիրի արհեստանոցներին հին, ոչ պիտանի պատուհանափեղկերի տրամադրման համար։ Ձեռք բերելուց հետո դրանք ներկում ենք, մաքրում, մշակում, շտկում, նորոգում դիզայների հետ ընտրելով տեսքը։ Անհրաժեշտության դեպքում միացնում և ստանում նոր պարագաներ` ծաղկամաններ, պահարաններ…

Արդյունքներ`

Արդյունքները տեսանելի կլինեն միջավայրում, աշխատանքները կհչապարակվեն բլոգներում։

.Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Ծրագրերի վերանայում, փոփոխություններ, գնահատում, ամփոփում։

. Համագործակցություն/ճամփորդություն

. <<Թումո>> տեխնոլոգիական կենտրոն

.»Մերգելյան գործարանի» հետ

. ՀՀ կենտրոնական բանկի թանգարան` որպես «Ֆինսական կրթություն» նախագծի ամփոփում

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝  19.05.21

ՍԿԻԶԲԸ՝ 12:00, ԱՎԱՐՏԸ՝ 16:00

Ճամփորդողներ`

Միջին դպրոցի 6֊րդ, դասարանի սովորոներ` առանձին խմբերով։

Կազմակերպիչներ` Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Արատեսյան հավես

Արատեսում մեր ընթացքի մասին ամփոփ պատմենք՝ փառատոների, ստուգատեսերի, նախագծերի մասնակցություններ, հաճելի, ուսումնական ժամանակ․ 8-7 ջոկատի ճամբարականները, մասնակցելով Բնագիտատեխնիկական, տեխնոլոգիական ստուգատեսերին, գեղեցիկ աշխատանքներ պատրաստեցին և նվիրեցին սիրելի Դպրական կենտրոնին՝ կախիչներ, հայելի, մանդալաներ, Ձմեռային, սառցե, ձյունե քանդակներ։ Մարզական ստուգատեսի շրջանակներում ամենօրյա, առավոտյան մարզումներն էին, ձմեռային խաղերը։ Ուսումնական նախագծերը ևս լցրեցին մեր առօրյան․ խաղացինք Մաթեմատիկական քվեստ, Տրամաբանական խնդիրների լուծումը, ռուսերեն ընթերցումերը հաճելի էր համադրել երեկոյան թեյախմության հետ։ Ֆոտոպատումներն ու տեսանյութերը ստորև ավելի պատկերավոր կներկայացնեն հավես օրերի մասին։

Ճամփորդության կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Անի Ավետիսյան

Շնորհակակլություն տիկին Թամարային, ընկեր Գևորգին, ընկեր Տարոնին մեզ հետ ճամփորդելու, օգնելու, օրերն ավելի հագեցած դարձնելու համար։ Հրաշք թիմ, սիրելի մարդիկ․․․

  1. Մասնակցեցինք բնագիտատեխնիկական, տեխնոլոգիական ստուգատեսերին՝

Ներկայացում ՝ տեսանյութով

2. Մարզական ստուգատես՝

3. Ազգագրական փառատոն՝ Աղոթեցինք, երգեցինք Արատեսի վանքում

4. Երեկոները հագեցան տրամաբանական խնդիրների լուծմամբ

5. Նախագծային խաղ․ Խաղացինք Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով

Արատեսյան ճամփորդություն. Ձյունե քանդակներ, ստուգատեսերի մասնակցություն

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝ 

  • Քայլարաշավների կազմակերպում
  • Ձյունե քանդակների պատրաստում
  • Ձմեռային խաղեր
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի  մասին։

Մեկնումը՝ Մայր դպրոցի բակից, հունվարի 17֊ին, ժամը` 10։00։

Վերադարձը Արատեսի դպրական կենտրոնից, ժամը` 11։00։

Ճանապարհը`

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը

Ճամփորդության պատասխանատուներ՝  Հասմիկ Իսրայելյան, Անի Ավետիսյան

Մարզիկ` Գևորգ

Տեխնոլոգ՝ Թամար

Նախահաշիվ

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Մարզական գործունեություն
  • Հայրենագիտություն
  • Ձմեռային խաղեր
  • Ձյունե քանդակներ
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

Մինչև 15:00 Արատես, իրերի տեղավորում

15։30-16։30 ճաշ

16։30֊18։00֊ Ձյունե քանդակների պատրաստում

18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ

11:00-13:00 Ձմեռային մարզական  խաղեր

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Հանգստի ժամ

15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ

16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր

17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10։00-11։00 Տարածքի բարեկարգում

11:00  Վերադարձ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 6֊րդ և 8-րդ դասարանի սովորողներ։

Քաղաքային թափառումներ

Քաղաքային թափառումներ – Հովսեփյան Քաջիկ
  • Օրը՝  Հունվարի 15
  • Մեկնումը՝ ժ. 10:30
  • Վերադրաձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 10:30
  • Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
  • Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան, Հասմիկ Իսրայելյան
  • Մասնակիցները.8-րդ դասարան

Ճանապարհի նկարագրություն՝

Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները, այցելում ենք թանգարաններ։

Երթուղին- Առնո Բաբաջանյան փողոց-Բաղրամյան փողոց- Կասկադ- Օպերայի և բալետի ազգային և ակադեմիական թատրոն- Կարապի լիճ- Հյուսիսային պողոտա- Հանրապետության հրապարակ

ADVERTISEMENTREPORT THIS AD

Ընթացքը․

Համացանցից տեղեկություններ ենք հավաքում մեր քաղաքի մասին, այնուհետև սովորողները գծում են երթուղին, քարտեզի վրա ուսումնասիրում և որոշում են երթի հերթականությունը: Տեղեկություններ են հանում Երևանի, ինչպես նաև այն վայրերի մասին, ուր այցելելու ենք:

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։

Մասնակիցներ․

  1. Միրզոյան Հակոբ- 8-2 դասարան
  2. Էլիզա Ղարիբյան- 8-2 դասարան
  3. Սեդա Հովհաննիսյան- 8-2 դասարան
  4. Իռեն Հովհաննիսյան- 8-2 դասարան
  5. Նարե Սերոբյան- 8-2 դասարան
  6. Սեդա Ենգիբարյան- 8-2 դասարան
  7. Դավիթ Խաչատրյան- 8-7 դասարան
  8. Ռալֆ Հավանճյան — 8-7 դասարան
  9. Անիելա Հավանճյան- 8-7 դասարան
  10. Էդիտա Տեր- Սարգսյան- 8-7 դասարան
  11. Էլեն Զարգարյան — 8-7 դասարան
  12. Ալիք Սվաճեան- 8-7 դասարան
  13. Ալեն Զաքարյան — 8-7 դասարան
  14. Մարիամ Բարսեղյան (մայր և եղբայր)- 8-7 դասարան
  15. Սամվել Նաջարյան- 8-7 դասարան

Արդյունքներն ամփոփեցինք այսպես՝ հղմամբ․

Այցելություն ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական թանգարան

Ճամփորդություն՝ ք․ Երևան,  ՀՀ կենտրոնական բանկի թանգարան

Ճամփորդության ժամանակահատվածը՝  հունվարի, 29, 30, 31

Սկիզբը՝ 10։00, ավարտը՝ 12:30

Ուղևորությունը ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից

Ճամփորդողներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ, 4-րդ դասարանի սովորողներ՝ 3 խմբերով, Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Իսրայելյան։

Նպատակը՝ ֆինանսական կրթության իրականացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

 

Սեբաստացիական օրեր․ նոյեմբերի 4-15

Նոյեմբերի 4-8

Իրականացման ժամերը՝ ըստ օրացուցային աշխատաժամանակի

Նոյեմբերի 4

  1.  Մաթեմատիկայի ընտրության դասընթաց․ նախագիծ՝ շրջակա միջավայրի աուդիտ 9:20 — 10:55 , 12:55 —  14:20  
  2. Մաթեմատիկա 4. նախագիծ- սննդի աուդիտ 11:00 — 11:45
  3. Մաթեմատիկա 5. նախագիծ-սննդի աուդիտի արդյունքների գրանցում 11:50 — 12:35
  4. «Հյուսիսափայլ» լրագրողներ․նախագիծ-«Սեբաստացին» սիրելու 30 պատճառներ 15-00-15-30

Նոյեմբերի 5

  1. Մաթեմատիկա 4. նախագիծ- սննդի աուդիտ 11:00 — 11:45
  2. Մաթեմատիկա 5. նախագիծ-սննդի աուդիտի արդյունքների գրանցում 9:20-10:05

Նոյեմբերի 6

  1.  Մաթեմատիկայի ընտրության դասընթաց․ նախագիծ՝ շրջակա միջավայրի աուդիտ 9:20 — 10:55 , 
  2. Մաթեմատիկա 4. նախագիծ- սննդի աուդիտ 11:00 — 12:35

Նոյեմբերի 7

  1. Մաթեմատիկա 4. նախագիծ- սննդի աուդիտ 9:20-10:05, 11:50-12:35
  2. Մաթեմատիկա 5. նախագիծ-սննդի աուդիտի արդյունքների գրանցում11:00 — 11:45
  3. «Հյուսիսափայլ» լրագրողներ․նախագիծ-«Սեբաստացին» սիրելու 30 պատճառներ 13-00-14-00

Նոյեմբերի 8

  1.  Մաթեմատիկայի ընտրության դասընթաց․ նախագիծ՝ շրջակա միջավայրի աուդիտ  12:55 —  14:10  
  2. Մաթեմատիկա 4. նախագիծ- սննդի աուդիտ 10:10 — 10:55, 11:50 — 12:35
  3. Մաթեմատիկա 5. նախագիծ-սննդի աուդիտի արդյունքների գրանցում 11:00-11:45
  4. «Հյուսիսափայլ» լրագրողներ․նախագիծ-«Սեբաստացին» սիրելու 30 պատճառներ 15-00-15-30

Նոյեմբերի 10-15

Իրականացման ժամերը՝ ըստ օրացուցային աշխատաժամանակի

  1. Մաթեմատիկայի ընտրության դասընթաց․ նախագիծ՝ շրջակա միջավայրի աուդիտ
  2. Մաթեմատիկա 4. նախագիծ- ուսումնական ճամփորդություն ֆինանսական թանգարանում
  3. Մաթեմատիկա 5. նախագիծ-ուսումնական ճամփորդություն ֆինանսական թանգարանում
  4. «Հյուսիսափայլ» լրագրողներ․նախագիծ-«Սեբաստացին» սիրելու 30 պատճառներ
  5. Բլոգների ստուգում, մատենավարություն

Սմբատաբերդ․ հաղթահարվող և չնվաճվող բարձունք

 

Exif_JPEG_420Բնության մոգական գեղեցկությունն այնքան հիացնող էր, որ թույլ չտվեց զգալ դժվարություն Սմբատաբերդի բարձունքի հաղթահարման ընթացքում։ Продолжить чтение «Սմբատաբերդ․ հաղթահարվող և չնվաճվող բարձունք»